
Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականին հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ` Զանգակատուն ) գյուղում : Լինելով ծնողների մինուճար որդին`Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը: Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու արդեն,կարդում ու գրում էր: Ավելի ճիշտ՝ գնում էր բայց ոչ <<օրինական>> ձևով : ՈՒսուցիչը 1930 թևվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց ՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում: Դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրի սովորելու մեջ: Փոքրիկ դպրոցը երեխայի արջև բացեց մի նոր աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար: <<Զարթոնքի տարիներն էին>> չկար թուղթ ու մատիտ:Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով: Պակասում էին ուսուցիչները…
Գրական գործունեություն
Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թ-ին Անդրանիկ գրքույկում:
Հայտնի բանաստեղծություններն են՝
.Մոր ձեռքերը
.Անքնություն
.Ծերանումենք
.Հայաստան
.էրեբունի-Երևան
Մահ
Պարույր Սևակը մահացել է 1971 թվականին հունիսի 17-ին ավտովթարից:
Իմ նախընտրած բանաստեղծությունը՝
Ես նախանձում եմ նրան, վերջապես,
Անհուն նախանձով նրան եմ հիշում,
Ով հոգում չունի նախանձի նշույլ.
Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին:
Ով ստի հանդեպ բերան չի փակում,
Ով հոտած ջրում ուռկան չի ձգում:
Հայ մեծատաղանդ բանաստեղծ Պարույր Սևակը իր թևավոր խոսքերից մեկում նախանձում է նրան, ով հոգում չունի նախանձի նշույլ և ով չի նայում ուրիշի փառք ու պատվին հոգու նախանձով: Բանաստեղծության հերոսը չի լռում ստի ու կեղծիքի հանդիպելիս և չի օգտվում պղտոր ջրում ձուկ որսալու առիթից: