ԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՄ

             

Ես Անտոնյան էդիտան եմ՝ 12 տարեկան: Արդեն մեկ ամիս է ինչ ես  սովորում եմ ՝<<Մխիթար Սեբաստացի>>  կրթահամալիրում, 7-7 դասարանում: Կրթահամալիր եմ եկել  Ավան-Առինջի  180 hիմնական դպրոցից:

Երբ եկա այս կրթահամալիր, ինձ համար ամեն ինչ նոր էր և անծանոթ, սակայն ի շնորհիվ իմ ուսուցիչների և իր դասընկերների ես ինձ երբեք օտար չեմ զգացել և շատ արագ ադապտացվեցի այս նոր միջավայրին:

Ինձ համար նոր և շատ հետաքրքիր է առավոտյան մեր ընդհանուր պարապմունքները, որից հետո մենք անցնում ենք մեր հիմնական դասերին: Հիմնականում ենք աշխատում ենք համակարգիչներով: Դասերի ընթացքում հաճախ է պատահում, երբ օրվա սովորածը կիրառում ենք պրակտիկայում, ինչը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել օրվա թեման:  Ամեն ուրբաթ ընկեր Արևիկի հետ գնում ենք գրադարան և կարդում ենք մեզ հետաքրքրող գրքերը:  Այստեղ նաև ընտրության առարկաների հնարավորություն ունենք, ինչպես նաև ունենք  բազմաբնույթ սպորտային  ակումբներ, որոնք նույնպես ընտրովի են.  օրինակ՝ մարմնամարզություն, սուսերամարտ,աղջիկների ֆուտբոլ և այն:  Ինչպես նաև շատ եմ սիրում  մեր ճամփորդությունները, որոնք ունեն ինչպես կրթական բնույթ: Դրանց ընթացքում մենք ձեռք ենք բերում բազմաթիվ ընկերներ, որի համար ես շատ ուրախ եմ:

Ես հպարտ եմ, որ արդեն սեբաստացի եմ:

Оставьте комментарий