Հայրենագիտկան ճամփորդություն․Գառնի-Հավուց թառ

Իմ սպասելիքները

Հոկտեմբերի 2-ին ընկեր Ստելլան մեզ տանում է հայրենագիտական ճամփորդություն դեպի Գառնի և Հավուց Թառ։ Ես շատ լավ սպասելիքներ ունեմ այս ճամփորդությունից։

Շատ կքայլենք կնկարվենք և շատ ուրախ օր կանցկացնենք։

Հուսով եմ այս ճամփորդությունը իմ սպասելիքները կարդարացնի։

Գառնու հեթանոսական տաճարի մասին

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական հեթանոսական տաճար կոտակի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի Հանրապետության և մշակույթի անշարճժ հուշարձան է։

Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

․․․ շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի:- Մովսես Խորենացի, Հայոց պատմության

2011 թվականի ապրիլի28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին։

Տաճարի հատակագիծը
Գառնու տաճարի քիվից հատված
Garni-msu-wlm-3121.jpg

Տեղեկությունը վերցված է՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82_%D5%B0%D5%A5%D5%A9%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BF%D5%A1%D5%B3%D5%A1%D6%80 -ից

Հավուց Թառի մասին

Հավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնի գյուղից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։

Havuts Tar Amenaprkich.JPG

Պատմություն

Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013 թվականին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունի կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ.: Տուժել է 1679 թվականի երկրաշարժից, վերջնականապես ավերվել 1840 թվականի Ակոռիի երկրաշարժի ժամանակ։

Հավուց Թառի վանք, պատկեր Գառնիի տաճարից

Նյութը վերցված է՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D6%81_%D4%B9%D5%A1%D5%BC%D5%AB_%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84 -ից

Оставить комментарий