Նախագիծ՝ինչպես է ստեղծվել շոկոլադը
Մ. թ. ա. մոտավորապես 1500 տարի առաջ Մեքսիկական ծովածոցի ափին գոյություն է ունեցե օլմեկների քաղաքակրթություն, այս մշակույթը աշխարհին է նվիրել <<կակաո>>հասկացությունը, որն այն ժամանակ կոչվում էր ՝<<կակավա>>: Օլմեկներին փոխարինելու եկավ մայաների քաղաքակրթությունը, հենց մայաները սկիզբ դրեցին կակաո-ծառի պաշտանմունքին:
Մայաները շոկոլադը օգտագործում էին ըմպելիքի տեսքով նրանք տապակում էին կակաոի պտուղները, ապա դրանք խառնում սառը ջրի հետ ավելացնելով մեխակ կամ չիլի պղպեղ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ շոկոլադի հեղինակները, ոչ թե մայաներն էին, այլ ացտեկները, որոնք այն պատրաստում էին կայսեր համար: Ացտեկները աղում էին կակաոն ապա դրանք խառնում էին մեղրի հետ՝ավելացնելով ագավա մրգի քաղցր հյութը: Այդ ըմպելիքը համարվոմ էր սրբություն, որն իրավունք ունեին համտեսել միայն ընտրյալները: Ացտեկներն այն կոչում էին<<չոկոլատր>>: Նրանք շոկոլադը այնքան էին արժևորում,որ պտուղները օգտագործում էին որպես դրամների փոխարեն : Օրինակ վեց պտուղի փոխարեն կարող էին ստրուկ գնել: Առաջին եվրոպացին, ով բացահայտեց պտուղների սննդարար օգտակարությունը, Քրիստափոր Կոլոմբոսն էր: 1502 թվականին նա այդ պտուղները նվեր ստացավ Գուանայա կղզու բնակիչներից:
Մեքսիկա է ժամանում իսպանացի Էրնան Կորտեսը, որին ացտեկները նմանեցնում են իրենց Կեցալկոատել աստծուն և որպես ընծա մատուցում կակաոյի պտուղները: Էրնան, ըստ երևույթի հասկացավ, որ աստվածների համար նախատեսված ըմպելիքը իրեն մեծ հաջողություն կբերի իր երկրում: Կորտեսի թեթև ձեռքով կակաոն դարձավ իսպանիայի համար մեծ բացահայտում : Նրանք չէին շտապում տարածել այն երկրի սահմաններից դուրս:
Իսպանացիների պատրաստած շոկոլադը ավելի նման է այժմյան շոկոլադին, որն այսօր մենք ենք օգտագործում: Շոկոլադի պատմության մեջ ամենամեծ փոփոխությունը տեղի ունեցավ 19-րդ դարում երբ հայտնաբերեցին հիդրավլիկ մամլիչը: Այն քամում էր կակաոյի յուղը և այն մի փոքր կորցնում էր իր դառնությունը: Անգլիացի Ջոզեֆ Ֆրայը ստեղծեց առաջին շոկոլադե սալիկը:
1876 թ-ին Դանիել Պետերը կակաոյի զանգվածը խառնեց կաթի հետ՝ ստանալով կաթնային շոկոլադ: 19-րդ դարի վեջին ստեղծվեցին եվրոպական ընկերություններ, որոնք գործում են առ այսօր:
https://life.panorama.am/hy/news/2013/11/17/all-about-chocolate-news-123/3195
Հայաստանում կան շատ արտադրամասեր, բայց ես ուզում եմ խոսել Lara chocolate gallery — ի մասին: Խանութ-արտադրամասը բացվել է 2018թ. նոյեմբերի 20 -ին: Այնտեղ պատրաստում են ձեռագործ, բնական շոկոլադներ , իսկ նման կոնֆետներ պատրաստելու միտքը Լառայի մոտ հայտնվել է ճամփորդելու ժամանակ: Լառան ասում է. <<Եվրոպական շատ ճանաչված շոկոլադագործների արտադրամասեր այցելելու ժամանակ ինձ մոտ գաղափար ծնվեց սովորել շոկոլադագործություն: Սկսեցի պատրաստել և հասկացա, որ ինձ մոտ բավականին լավ է ստացվում: Այժմ Երևանում ունեմ մի շատ գեղեցիկ խանութ — արտադրամաս և հպարտ եմ, որ կարողացա իմ գաղափարները կյանքի կոչել>>:
Իսկ ես էլ հպարտ եմ, որ ունեմ այսպիսի տաղանդավոր ու նպատակասլաց մորաքույր և փորձում եմ նրանից օրինակ վերցնել:



