Նախագծի ժամանակահատվածը՝ նոյեմբերի 8-10
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողներ։
Մեկնում` Երևան — Սևան — Մարտունի — Շատին — Արատես
Կանգառներ` Հայրավանք, Արմաղանի հովիտ, Արգիճի գետի ակունք, Օրբելյանների քարավանատուն
Վերադարձը` Արատես — Շատին — Գետափ — Արենի- Երասխավան — Արարատ — Արտաշատ — Երևան
Նախագծի ղեկավարներ՝ Նվարդ Սարգսյան, Սմբատ Պետրոսյան, Քրիստինե Սահակյանց, Ռոզա Գսպոյան
Նախագծային խմբին են միանալու Գլաձոր գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները (համատեղ իրականացվող նախագծեր)Նախագծի նպատակը՝
- Հայրենագիտական
- Գետը համայնքում . Եղեգիս և Արփա գետեր
- Քայլարշավ
- Բերքահավաք. հատապտուղներ, թեյեր
- Բնապահպանություն, էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
- Խմբում աշխատելու, համագործակցելու, հասակակիցների և մեծերի հետ շփվելու կարողությունների, նոր հմտությունների, գեղագիտական ճաշակի ձևավորում
- Կրթական փոխանակումներ, գործընկերային հարաբերություններ Գլաձորի դպրոցի հետ
- Բարձունքի հաղթահարում
- Ձմեռային Արատես՝ նախապատրաստական աշխատանքներ (փայտի կտրտում, դասավորում, չորացած ճյուղերի հավաքում, տնակների հարդարում)
- Անվտանգ ճամփորդական հմտությունների ձեռքբերում, արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողությունների ձեռքբերում
Նախապատրաստական աշխատանք.
- Քարտեզի միջոցով երթուղու կազմում
- Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն։
Անհրաժեշտ իրերի ցանկ
- քնապարկ
- ուսապարկ
- հարմարավետ, տաք հագուստ
- քայքի համար ամուր, հարմար կոշիկներ
- հիգիենայի պարագաներ
- աղբի ձեռնոց, աղբի տոպրակ
- առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, անհատական սպասք
- ջուր՝ անհատական շշով
- լապտեր
- արևապաշտպան գլխակ
- թվային գործիք
Նախահաշիվ
- Տրանսպորտ՝ 80.000 դրամ = 3.000 դրամ՝ մեկ սովորողի համար (տրանսպորտի գումարի կեսը՝ կրթահամալիրի աջակցությամբ)
- Սննդի գումարը՝ 3.000 դրամ՝ 3 օրվա համար
Ճամփորդության ծրագիր
Նոյեմբերի 8
- 11։00՝ մեկնում Բաբաջանյան փողոցից
- 15։00՝ ժամանում Արատես. իրերի տեղավորում, կացարանների դասավորում, Գլաձորի միջնակարգ դպրոցի սովորողների հետ ծանոթացում
- 16։30՝ ճաշի ընդմիջում
- 17։30՝ ծանոթացում տեղանքին, քայլք Արատեսով (անվտանգ ճամփորդություն, վտանգներ, կանխարգելում՝ Քրիստինե Սահակյանց)
- 19։00՝ ընթրիքի պատրաստում, ընթրիք
- 20։00՝ խաղեր, խարույկ, զրույցներ, Արատեսի մասին պատմություններ, կայք-ենթակայքերի, բլոգների հասցեների, բուկլետների փոխանցում, հետագա համագործակցության պայմանավորվածություններ, նախագծերին և ստուգատեսներին մասնակցելու առաջարկներ
- 21։30-ից՝ օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ
- 22։30-ից՝ հիգիենա, քուն
Նոյեմբերի 9
- 08։00՝ վեր կաց, հիգիենա
- 08։30՝ նախավարժանք, վազք. Ռոզա Գսպոյան
- 09։30՝ նախաճաշ
- 10:30`ձմեռային նախապատրաստական աշխատանքներ Արատեսում (փայտի կտրտում, դասավորում, չորացած ճյուղերի հավաքում, տնակների հարդարում), մարզական խաղեր, հանգիստ
- 15։00՝ ճաշի ընդմիջում
- 16:00` Գլաձորի դպրոցի սովորողների ճանապարհում, քայլքի նախապատրաստություն
- 16։30-ից՝ քայլք դեպի Խաչոց ձոր (դեղաբույսերի, հատապտուղների հավաքում՝ Քրիստինե Սահակյանց)
- 19։00՝ ընթրիքի պատրաստում, ընթրիք
- 20։00՝ խաղեր, խարույկ, զրույցներ, առողջագիտական զրույցներ, կրթահամալիրը 30 տարեկան է
- 21։30-ից՝ օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ
- 22։30՝ հիգիենա, քուն
Նոյեմբերի 10
- 08:00` վերկաց, հիգիենայի ժամ
- 08:30` առավոտյան նախավարժանք, վազք. Ռոզա Գսպոյան
- 09:30` նախաճաշ
- 10:00` դպրական կենտրոնի տարածքի մաքրում, սենյակների ընդունում-հանձնում
- 11:00-ից` Եղեգիս գյուղից քայլք դեպի Զորաց եկեղեցի, ալոճի, դեղաբույսերի հավաքում, վերադարձ Երևան
Մասնակից սովորողներ․
- Դավիթ Սարգսյան (6-3 դասարան)
- Արամ Հովսեփյան (6-2 դասարան)
- Վահագն Սերոբյան (6-3 դասարան)
- Լևոն Ստեփանյան (6-3 դասարան)
- Հրանտ Խաչատրյան (6-3 դասարան)
- Հրայր Սեմիրջյան (6-3 դասարան)
- Աշոտ Խաչատրյան (7-7 դասարան)
- Սարգիս Գրիգորյան (7-7 դասարան)
- Նինա Հարությունյան (7-7 դասարան)
- Էդիտա Անտոնյան (7-7 դասարան)
- Արեգ Պարսիլյան (Արևելյան դպրոց-պարտեզ, 5-2 դասարան)
- Նարեկ Սարոյան (Արևելյան դպրոց-պարտեզ, 5-2 դասարան)
- Նորայր Գևորգյան (Արևմտյան դպրոց-պարտեզ, 5-րդ դասարան)
- Գագիկ Հարությունյան (6-3 դասարան)
- Անդրանիկ Մուրադյան (6-7 դասարան)
- Դավիթ Մարտիրոսյան (6-3 դասարան)
- Արամ Ղազարյան (6-7 դասարան)
- Գագիկ Ներսիսյան (6-3 դասարան)
- Սամվել Նաջարյան (7-7 դասարան)
- Հայկ Առաքելյան (6-3 դասարան)