Աթթիլա (լատ.՝ Attila, հուն․՝ Ἀττήλας, սեպտեմբերի 2406Կովկաս — մարտ 453ՊանոնիաՀռոմեական կայսրություն), նվաճող, զորավար, հոների խաքան (առաջնորդ) 434 – 453 թթ։

Իր հորեղբայր՝ խաքան Ռոասի մահից հետո 434 թ իր եղբոր՝ Բլեդայի հետ դառնում է հոների առաջնորդ, որոնք այդ ժամանակ վարում էին քոչվոր կյանք Դանուբից ու Սև ծովից հյուսիս ընկած տափաստաններում։ 444 (կամ 445) թ. (հավանաբար) սպանելով Բլեդային՝ իշխում է միանձնյա։ 434–441 թթ, ենթարկելով ալաններինօստգոթերին, հեպիդներին, հեռուլներին և շատ այլ ցեղեր՝ ստեղծում է հզոր ցեղային միություն, որը վերահսկում էր Հռենոս գետից մինչև Չինաստանի սահմանն ընկած տարածքները։ 436 թ. ջախջախում է Բուրգունդական առաջին թագավորությունը (իրադարձությունները նկարագրված են «Ասք Նիբելունգների մասին» միջնադարյան վիպերգության մեջ)։ 441 թվականից սկսում է պարբերական արշավներ Արևելյան Հռոմեական կայսրության մերձդանուբյան տարածքների վրա (ՊաննոնիաԴակիաՄյոզիա), թալանում է Սերդիկա (ներկայիս Սոֆիա) և Սինգիդուն (ներկայիս Բելգրադ)քաղաքները։ 443 թ. (այլ տվյալներով 447 թ) Պարսկաստան և Հայաստան կատարած անհաջող արշավանքից հետո նախաձեռնում է լայնածավալ ներխուժում Բալկաններ։ Հոների մի մասը հասնում է մինչև Հունաստանի Ֆերմոպիլները, մյուս մասը շարժվում է դեպի Կոստանդնուպոլիս։

Տեղեկություն՝ Վիկիպեդյա:

Оставьте комментарий