Գոյականի տեսակները
Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝
- Հասարակ և հատուկ գոյականներ
- Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
- Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
- Շնչավոր և անշունչ գոյականներ
- Անորոշ և որոշյալ գոյականներ
Հասարակ և հատուկ գոյականներ
Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:
Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:
Հատուկ անուններ են՝
- Անձնանունները
- Տեղանունները
- Կենդանիներին տրվող անունները
- Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները
Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…
Թանձրացական գոյականներն անվանում են բուն առարկայական աշխարհն իր ամբողջ բազմազանությամբ, բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ….
Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…
Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները։
Շնչավոր և անշունչ գոյականներ
Շնչավոր առարկա են համարվում մարդ նշանակող գոյականները, որոնք կարող են լինել՝
- հատուկ անուններ (Հռիփսիմե, Իշխան և այլն)
- հասարակ անուններ (մարդ, հայր, տղա, կին, զինվոր)
Շնչավոր առարկաները կամ անձ ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ո՞վ, ո՞ւմ, ումի՞ց, ումո՞վ հարցերին։
Անշունչ առարկաներ են մնացած բոլոր առարկաները։ Օրինակ՝ քար, գրիչ, շուն, ոչխար, օձ։
Անշունչ առարկաները կամ իր ցույց տվող գոյականները խոսքի մեջ գործածվելիս պատասխանում են ի՞նչ, ինչի՞ց, ինչո՞վ, ինչո՞ւմ հարցերին:
Առաջադրանքներ
- Գոյականները խմբավորի՛ր` ըստ տեսակների (միևնույն բառը կարող է մի քանի խմբում լինել):
Գյուղ-հասարակ,անշունչ,նյութական, ԱՄՆ-հատուկ, սեր-վերացական,հասարակ, Արաքս-հատուկ, գայլ-հասարակ,անշունչ, խնձոր-հասարակ,անշունչ, կարոտ-վերացական,հասարակ, մարդ-հասարակ,նյութական, շնչավոր, խաղալիք-հասարակ,անշունչ, շուն-հասարակ,անշունչ, Արմեն-հատուկ, հմայք-վերացական,հասարակ, ընկեր-հասարակ,շնչաոր, խաղաղություն-հասարակ, հեռախոս-հասարակ,անշունչ, մժղուկ-հասարակ,անշունչ, Դավիթ-հատուկ, գնդակ-հասարակ,անշունչ, Երևան-հատուկ, կատու-հասարակ,նշունչ, հրապուրանք-վերացական,հասարակ:
2.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք հասանք հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցնի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջնն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող արձունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միասն նախամարդու իրեր գտան, այլ, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:
- Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
բուսնել, որոշապես, թափվում էր, կանաչ, դեգերում են, տեղանքը, գնալու, անձ,կիսվի, կայլակ, այրում են անցնել, հիացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները հմայլվել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են շրջում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում ևս մեկ անգամ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:
Ջրի ամենափոքրիկ կաթիլից անգամ հողի վրա փաայլում են
խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կիսել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
- Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
դժգույն, դժբախտ, տգետ, ապշնորհ, ապարձյուն, ապորինի, տթև: - Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:
Լրացուցիչ աշխատանք
- Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:
աշխարհ ուրախություն հետախույզ սարդ
Նեղոս հիացմունք երգչուհի աղջիկ
աղվես մահճակալ սեր պարուհի
աթոռ խաղաղություն ուսուցիչ օդաչու
աշխատանք վայելք բժիշկ մկրատ
Գոյականի թիվը
2 Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:
Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:
- Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:
Ա. Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր: ավելանում է եր:
Բ. Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ:ավելանում է ներ:
Գ. Թոռներ, դռներ, մկներ, ձկներ , լեռներ, բեռներ:հնչունափոխություն
Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղներ, սանրներ: ավելանում է եր
- Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները, օրինակ` դժգույն-գունատ:
Անպոչ, անկուռ (անթև), անքուն, անգլուխ թողնել:
- Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները, օրինակ` քերել-քերիչ:
Գրիչ, կապիչ, քամիչ, թակիչ, ըմպանակ, բացիչ, գործիչ, խաղ, ուտելիք, խմիչք, հագուստ, ձգիչ, փակիչ, խթանիչ, փաթաթիչ, ճոճիչ, գանձիչ, զսպանակ, ջնջիչ, ծածկից, կապիչ, օրորիչ:
- Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:
աշխարհ ուրախություն հետախույզ սարդ
Նեղոս հիացմունք երգչուհի աղջիկ
աղվես մահճակալ սեր պարուհի
աթոռ խաղաղություն ուսուցիչ օդաչու
աշխատանք վայելք բժիշկ մկրատ