գոյականի թիվը. քերականություն

Գոյականի թիվը

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

Շեղումներ կանոնից

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ
  • Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ շարասյուներ, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա` ներ։ Օրինակ՝ անասնակերներ։
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Գոյություն ունեն նաև գոյականների անեզական և անհոգնական խմբեր։

Առաջադրանքներ

  1. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք(դասի գիրք), հեռագիր(հեռու ուղարկվող գիր), արոտավայր(արոտի վայր), լրագիր(լուր գիր), ծառաբուն(ծառի բույն), մրգաջուր(մրգի ջուր), մրջնաբույն(մրջունի բույն), ծաղկեփունջ(ծաղիկի փունջ), միջնապատ(մեջտեղի պատ):

Բ.Վիպագիր,(վեպ գրող) մեծատուն,(մեծ տուն) զինակիր(զինոր ընկեր), ժամացույց,(ժամը ցույց տալ) կողմնացույց(կողմերը ցույց տալ), երգահան(երգը հանող), քարահատ(քարը հատող), պատմագիր(պատմություն գրող) քանդկագործ(քանդակ անող):

  1. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի-վիճակագրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները ու հողագործները:  Երկրորդ տեղում գյուղական նամակատարերը են: Հաջորդը մատուցողները ու  բուժքույրն են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները(ոստիկան), հետախույզները(հետախույզ) ու պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նախգահապետները(նահանգապետ) ու նախրարները(նախարար):

  1. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ շնաձկներին արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող Կետրոսները  հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

 

Оставьте комментарий