Սարքավորումներ` Լաբորատոր կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի թուղթ,ապակե ձող, կոլբ, ճենապակյա թաս
Բաժակում լցրեցինք աղտոտված կերակրի աղը և վրան ավելացրեցինք ջուր, խառնեցինք ապակե ձողի միջոցով: Ստացանք կեղտոտ նյութ: Ստացված պղտոր հեղուկը ֆիլտրեցինք: Չլուծվող մանր մասնիկները հեղուկից բաժանելու նպատակով օգտագործում ենք չսոսնձված ծակոտեն թուղթ, որից և պատրաստում են ֆիլտր:
Աղի պղտոր լուծույթը ֆիլտրի վրա լցրեցինք ապակե ձողի վրայով: Ստացված Ֆիլտրատը լցրեցինք գոլորշացման ճենապակե թասի մեջ, որը տեղադրեցինք կալանի օղի վրա: Օղի տակ տեղավորեցինք ու վառեցինք սպիրտայրոցը Հեղուկ մերթ ընդ մերթ խառնեցինք ապակե ձողով, որ չցայտի: Երբ թասի մեջ լուծույթը թանձրացավ, տաքացումը դադարեցրեցինք ու թողեցինք այնքան, մինչև հեղուկն ամբողջությամբ շոգեհանվի, և առաջացած աղի բյուրեղները լրիվ չորանան:
Ստացված աղը համեմատեք այն աղի խառնուրդի հետ, որը ձեզ տրամադրված էր սկզբում:



