
Սլովակիա
Սլովակիա, պետություն Կենտրոնական Եվրոպաում։ Առավելապես լեռնային երկիր է, որի մեծ մասը գտնվում է Արևմտյան Կարպատներում։ Հյուսիսում Բարձր Տատրաներն են (առավելագույն բարձրությունը՝ 2655 մ, Գերլախովյան Շտիտ), հարավում՝ Ցածր Տատրաները, և այլ լեռնաշղթաներ։
Սլովակիայի տարածքը բնակեցված է եղել հին քարի դարից։ 11-րդ դարում Սլովակիան ընդգրկվել է Հունգարիական թագավորության կազմի մեջ, 13–14-րդ դարերում այն գաղութացրել են գերմանացիները։ 16-րդ դարի կեսին երկրի մեծ մասը զավթել է Օսմանյան կայսրությունը, մնացած մասն անցել է Ավստրիային, իսկ ավստրո-թուրքական պատերազմից (1683–1699 թվականներին) հետո Ավստրյաինն է միացվել նաև Հարավային Մոսկվայի։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914—1918 թվականներին) ավարտին՝ Ավստրո-Հունգարիայի փլուզումից հետո, 1918 թվականին Սլովակիան ընդգրկվեց Միասնական Չեխոսլովակյան պետության մեջ, իսկ 1919 թվականի հունիսին կարճատև ժամանակով առանձնացավ։ 1938 թվականին երկրի հարավային մասերը միացվեցին Հունգարիային, իսկ 1939 թվականի մարտի 14-ին դարձավ ինքնուրույն պետություն՝ Գերմանիայի «պահպանության» ներքո։ Սակայն երբ 1945 թվականին խորհրդային զորքերը մտան Սլովակիա, այն կրկին միացավ Չեխիային, իսկ 1969 թվականին Չեխոսլովակիան հռչակվեց չեխերի և սլովակների դաշնային պետություն՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն։ Արևելյան Եվրոպայի երկրներում սոցիալիստական հասարակարգի փլուզումից հետո, 1992 թվականի դեկտեմբերի 31-ին ընդունված օրենքով, Չեխոսլովակիան բաժանվեց 2 ինքնուրույն պետությունների՝ Չեխիայի և Սլովակիայի։
Սլովակիայի բնակչության գրեթե 90 %-ը սլովակներ են։ Խոշոր քաղաքներն են Բրատիսլավան, Կոշիցեն, Պրեշովը, Ժիլինան։ Սլովակիան ունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն։ Արդյունաբերական գլխավոր կենտրոններն են Բրատիսլավան և Կոշիցեն։
Նաև Բրատիսլավան բաժանված է երկու քաղաքների՝ հին և նոր:

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BD%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1