Ներկայացրու 7-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, ժամանակագրությունը:
615թ պարսից Խոսրով II արքան գումարում է Տիզբոնի ժողովը: Մասնակիցների թվում էին պարսից տիրապետության տակ հայտնված երկրների հոգևորև աշխարհիկ ներկայացուցիչներ:
Հերակլ կայսրը 631թ. սեպտեմբերի 14-ին Խաչափայլտը վերադարձնում է Երուսաղեմ: Այդ օրն էլ նշվում է Խաչվերացի եկեղեցական տոնը:
652 թ. պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ: Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից:
Պատմիր Թեոդորոս Ռշտունու, նրա գործունեության մասին:
Դավիթ Սահառունին մինչև VII դարի 30–ական թթ. վերջը գլխավորում էր Հայաստանի արևելյան և արևմտյան մասերի վերամիավորման գործը, որը շարունակում է Թեոդորոս Ռշտունին: Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին, օգտվելով Բյուզանդիայի և Պարսկաստանի թուլացումից, 639 թ. վերամիավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը ինքնուրույն իշխանապետության մեջ: Երկրի պաշտպանությունը նա ղեկավարում էր իր նստավայրից` Աղթամար կղզուց: Բյուզանդական կայսրը, չհաշտվելով Թեոդորոս Ռշտունու վարած ինքնուրույն քաղաքականության հետ, նրան կեղծ մեղադրանքով ձերբակալում է:Ստեղծված բարդ իրավիճակում Թեոդորոս Ռշտունին փորձում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել անընդհատ հզորացող արաբների հետ: 652 թ. պայմանագիր է կնքում Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ: Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից: Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձայնում են: Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունը 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: Գանձվող հարկերի հաշվին հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում:
Վերլուծիր 652թ.-ի հայ-արաբական պայմանագիրը:
Իմ կարծիքով այդ պայմանագիրը շատ փոփոխությունների հասցրեց երկիրը:
Պայմանագրում նշված է.
Հայոց իշխանը դրանով ձգտում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից: Արաբները, որ նոր նվաճումների համար դաշնակիցների կարիք ունեին, համաձայնում են: Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունը 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանից հետո հայերը այնքան էին վճարելու, որքան կամենային: Գանձվող հարկերի հաշվին հայերը պետք է պահեին 15 հազարանոց այրուձի, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում:
Հայոց իշխանը մտածում էր իր երկրի մասին, ժողովրդի մասին: Նրանք հաշտության պայմանագիր կնքեցին, որում գրեթե ամեն ինչ ի օգուտ էր մեր երկրին:
Աղբյուրներ՝ Հայոց պատմություն 7-րդ դասարան, էջ 47-51, համացանց