Տարբեր լեզուներում Սրբազան Հռոմեական կայսրությունը հայտնի էր որպես՝ լատիներեն՝ Սակրում Իմպերիում Ռոմանում, գերմաներեն՝ Հայլիխես Ռյոմիշես Ռայխ, իտալերեն՝ Սակրո Ռոմանո Իմպերո, Սվատյա ռիշե ռիմսկյա, սլովակերեն՝ Սվետո րիմսկո ցեսարստվո, ՝ Հեյլիգե Ռոոմսե Ռիյկ, , ֆրանսերեն՝ Սենտ-Ամպիր ղոմեն ժերմանիք: Մինչև 1157 թվականը այդ տերությունը պարզապես կոչվում էր Հռոմեական կայսրություն: «Սրբազան», այսինքն sacrum տերմինը միջնադարյան Հռոմեական կայսրության համար սկսեցին օգտագործել 1157 թվականին,Ֆիդրիխ Բարբարոս կայսեր ժամանակ («Սրբազան կայսրություն»): «Սրբազան» տերմինը ավելացվեց՝ արտացոլելու համար Ֆրիդրիխի հավակնությունը՝ գերիշխելու Իտալիայում և Հռոմի Պապի ու նրա տիրույթների վրա: «Սրբազան Հռոմեական կայսրություն» անվանաձևը վկայվում է 1254 թվականից ի վեր:
1512 թվականին հաջորդած տասնամյակում Աշխարաժողով, որը տեղի ունեցավ Քյոլն քաղաքում, այդ տերության անվանումը փոխվեց և դարձավ Գերմանական Ազգի Հռոմեական Սրբազան կայսրություն գերմաներեն՝ Հայլիխես Ռյոմիշես Ռայխ Դոյչեր Նացիոն, լատիներեն՝ Իմպերիում Ռոմանում Սակրում Նացիոնես Գերմանիկե), մի ձև, որն առաջին անգամ օգտագործվել էր դեռ 1474 թվականի մի փաստաթղթում: Տերության նոր տիտղոսը ընդունվեց մասամբ այն պատճառով, որ 15-րդ դարի վերջերին Կայսրությունը կորցրել էր իր Իտալական և Բուրգունդական (Արլի թագավորությունը) տարածքների մեծ մասը, մասամբ էլ, որպեսզի ընդգծվի Գերմանական տիրույթներ նոր կարևորությունը՝ Կայսրության կառավարման մեջ, որը տեղի էր ունեցել Կայսերական բարեփոխման արդյունքում: 18-րդ դարի վերջերին ‘Գերմանական Ազգի Հռոմեական Սրբազան կայսրություն’ տիտղոսը պաշտոնական օգտագործումից դուրս եկավ: Հակասելով այդ անվանման վերաբերյալ ավանդական տեսակետին՝ Հերման Վայսերտը կայսերական տիտղոսաշարերի վերաբերյալ իր ուսումնասիրությունում գրում է, թե, չնայած բազմաթիվ գրքերում ներկայացված տեսակետին,Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն տերմինը երբեք պաշտոնական կարգավիճակ չի ունեցել և մատնանշում է, թե փաստաթղթերը 30 անգամ ավելի շատ բաց են թողում այդ «ազգային» ածականը, քան ավելացնում կայսրության տիտղոսի վրա:
Հռոմեական Սրբազան կայսրության անվան մասին իր հայտնի գնահատականում Լուսավորական դարաշրջանի ֆրանսիացի ականավոր գրող Վոլտերը զավեշտով նշել է. «Այս տարածքային հավաքակազմը, որը կոչվել է և դեռևս իրեն անվանում է Սրբազան Հռոմեական կայսրություն, ո՛չ սրբազան է եղել, ո՛չ հռոմեական և ո՛չ էլ կայսրություն»: