hamashxarayin patmutyun

Վիկինգ կանայք ավելի շատ իրավունքներ ունեին, քան ժամանակաշրջանի մյուս կանայք։ Վիկինգ աղջիկներին ամուսնացնում էին 12 տարեկանից, և նրանք պետք է զբաղվեին տնային գործերով, մինչ իրենց տղամարդիկ դուրս կգային նավարկության։ Ինչևէ, իրենց ապրած ժամանակաշրջանում ապրող շատ կանաց հետ համեմատությամբ՝ նրանք որոշակի իրավունքներ ունեին. այսպես վիկինգ կանայք կարող էին ունեցվածք ժառանգել, ապահարզան պահանջել և ամուսնության խզումից հետո փոխհատուցում կամ օժիտ պահանջել։

Վիկինգները դահուկասահքով էին զբաղվում։ Սկանդինավցիները դահուկներով սահում էին դեռ 6000 տարի առաջ, չնայած հնարավոր է, որ հին ռուսներն ավելի վաղ են հայտագործել այն։ Ինչևէ, վիկինգների ժամանակաշրջանում դահուկներ էին օգտագործվում ինչպես որպես փոխադրամիջոց, այնպես էլ զուտ զվարճանալու համար։ Նրանք նույնիսկ դահուկասահքի աստված ունեին, ում Ուլր էին անվաննում։

   Վիկինգ տղամարդիկ նախընտրում էին շիկահեր լինել։ Մուգ մազերով վիկինգ տղամարդիկ մոխրաջրով օճառ էին օգտագործում՝ մազերի գույնը բացացնելու համար։ Պետք է նշել սակայն, որ սա ոչ միայն նրանց մազերն ավելի բաց էր դարձննում, այլև օգնում պաքարել ոջիլերի դեմ։

    Վիկինգներն իրականում երբեք էլ միասնական խումբ չեն եղել։ Վիկինգներն իրականում իրենք իրենց վիկինգներ որպես այդպիսին չէին կոչում։ Իրականում այս անունը կամ տերմինն օգտագործվում էր այն սկանդինավցիների մասին խոսելու համար, ովքեր ծովային արշավների էին դուրս գալիս։ Վիկինգների ժամանակաշրջանում մերօրյա Դանիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի տարածքում տոհմապետի կողմից գլխավորած  բազմաթիվ ցեղեր էին ապրում, որոնք հաճախ միմյանց դեմ էին կռվում, երբ նրանք զբաղված չէին օտար ափերն ավիրելով։

Оставьте комментарий