առակի թարգմանություն

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ

Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը.

– Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.

– Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։

Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:

Առակը հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։

Оставить комментарий