կետադրություն

I

Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար,  որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ  կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը  բարձրացան լեռան  վրա ու հանգիստը կյանք վայելեցին:Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները համբերությունն իրենց նեցուկ ունենալով  վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

II

Մի կղզում մի մարդ է ապրելիս լինում: Այս մարդն այնքան ալարկոտ է լինում, որ օրերով  տեղից վեր չի կենում: Մի օր էլ նա լսում է,  որ դիմացի կղզում միաչքանիներ են ապրում:  Որոշում է գնալ ու նրանցից մեկին բերել իր հետ: Մտածում է  որ միաչքանուն ցույց տալու համար փող կվերցնի մարդկանցից ու կհարստանա: Ծուլանում է, թե մի քիչ լավ մտածի մի օր վեր է կենում նավակն է նստում ու թիավարում դեպի միաչքանի մարդկանց կղզին:

Оставить комментарий