հայոց լեզու

  1. Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա․ անորոշ, Բ․ որոշյալ

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:

Ա․ անորոշ Բ․ որոշյալ

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա․ անորոշ

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ․ որոշյալ

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ա․ անորոշ Բ․ որոշյալ

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

Ա․ անորոշ Բ․ որոշյալ

2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:

Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:

Ա․ անորոշ Բ․ որոշյալ

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա․ անորոշ Բ․ որոշյալ

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար:

Ա․ անորոշ

Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:

Բ․ որոշյալ

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:

Ա․ անորոշ Բ․որոշյալ

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով,

Տատիկս ձեռքով խմորն էր հարում։

Փղի աչքը մոծակ մտավ։

Նա ձեռքը մեկնեց և վերցրեց իր գիրքը։

Կատուն մտավ սեղանի տակ։
բ) որպես դարձվածք:

Ընկերուհիս ինձ տեսավ և ձեռքով արեց։

Աննան ամեն ինչ արեց, որ ուսուցչուհու աչքը մտնի։

Հակոբը դժվար պահին իր ընկերոջը ձեռք մեկնեց։

Նրա ընտանիքը պարտքի տակ մտավ։
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Оставить комментарий