Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում: Բառերը թեքվում կամ փոփոխության են ենթարկվում սեռական հոլովից:

Առաջադրանքներ

Խաղալիք, ընկեր, տուն, աղջիկ բառերը հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-խաղալիք, տուն, աղջիկ

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-խաղալիքի, տան, աղջկա

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-խաղալիքին, տան, աղջկան

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-խաղալիքից, տնից, աղջկանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-խաղալիքով, տնով, աղջկանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-խաղալիքի, տան, աղջկա

2. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով` նշելով հոլովը:

Նյու Յորքի բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի, որը սիրալիր ժպիտը սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների ձեռքերը: Այդ ձևով 8643-րդ հաճախորդին ողջունելուց հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը գերազանցեցի:

Հավանաբար քչերին է հայտնի, որ 1907 թվականին Սպիտակ տան մի ընդունելիութան ժամանակ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու ձեռք:

2. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով` նշելով հոլովը:

Երբեմն ծովում լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերի՝ ալիքների կապտականաչավուն լուսարձակման տեսք : Ծովային լուսարձակման գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերը, այնպես էլ կենդանիները հատկություն ունեն: Նրանք արևի էներգիան լուսային էներգիա վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիաի հետևանքով առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության արտադրությամբ:

3. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը մեղմ անձրևի տակ ընկավ: Չորանալ պաշտպանվելու համար թևի տակի նկարը իջեցրեց գլխի վրա ու վազեց: Հաստատ աշխարհում արդեն ոչ ոք անձրևից այդպիսի էժանագին «անձրևանոցով» չէր հարձակվել:
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի կամավոր վկան`ոստիկանը, զարմանքից լռեց: Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի աննշան «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը … հավաքեցին ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն առաջնորդեցին) մինչև նրա բնակարանը, որտեղ կորչել էր նույն ժամանակներում նույն տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի վատ էր մինչև ոսկորներս չորացան,- ուրախություն ասաց գողը, երբ նրան բաց թողնեց:

4.Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխի՛րընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:
Օրինակ`
Մարդը որ չար ու աններողամիտ լինի, ավելի քիչ առողջ կլինի:-Մարդը որ չար ու հիշաչար չլինի, ավելի շատ առողջ կլինի:
Անտառը ոչ մեկի թշնամին չէ:
Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:
Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:
Զարմանալի նյութ է ապակին: Վերցնում ես միանգամայն անթափանց ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա թափանցիկ ապակին պատրաստ է:
Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում:
Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել: Մթնոլորտի վերին շերտերում ծուխ ու մուր է հավաքվել, և արևի գույնը փոխվել է:

Оставьте комментарий