Հարցերևառաջադրանքներ
17. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).
ագուցե-նստեցնելլ, անհապաղ-չուշացող, տոչորվել-վառվել, բաղձալի-ցանկալի:
18. Բացատրիր ընգծված բառերի անհրաժեշտությունը տրված նախադասությունների մեջ.
• Ջիմը մի փաթեթ հանեց վերարկուի գրպանից և նետեց սեղանին:
• Դելան սանրերը սեղմեց կրծքին և երբ վերջապես ուժ գտավ բարձրացնելու գլուխը և արցունքների միջից ժպտալու, ասաց.
— Մազերս շատ արագ են աճում, Ջիմ:
19. Գտի’ր տրված մտքերի ընդհանրությունը և բացատրիր դրանք:
• Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը:
• Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են:
Ամփոփում
20. Դելայի և Ջիմի կերպարները ռոմանտիկակա՞ն, թե՞ ռեալիստական կերպարներ են: Պատասխանդ հիմնավորի’ր:
Կերպարները ռոմանտիկական էին:
Հիմնավորում
Ռոմանտիկական ստեղծագործություններում կերպարները, նրանց հարաբերությունները ներկայացվում են իդեալականացված, այնպիսին, ինչպիսին կցանկանար տեսնել հեղինակը:
21. Դուրս գրիր այն նախադասությունը (նախադասությունները), որտեղ խտացված է ստեղծագործության հիմնական գաղափարը (հեղինակի ասելիքը):
Իսկ ես այստեղ ձեզ պատմեցի առանձնապես ոչ մի բանով աչքի չընկնող մի պատմություն ութդոլարանոց բնակարանում ապրող երկու անմիտ երեխաների մասին, որոնք ամենայն անկեղծությամբ իրար զոհաբերեցին իրենց ամենամեծ գանձը: Եվ թող սա օրինակ ծառայի մեր օրերի իմաստուններին, և թող հասկանան, որ բոլոր նվիրատուներից ամենաիմաստունը այս երկուսն էին: Բոլոր իմաստուններից կամ ընծա ընդունողներից ամենաիմաստունները հենց սրանց նմաններն են: Ամենուրեք և ամեն տեղ: Եվ մոգերը նրանք են: