Քիմիական տարրեր

Ջրածին

Ջրածինը (H) պարբերական համակարգիառաջին տարրն է։ Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766թվականին։ Այն տիեզերքումամենատարածված տարրն է։ Երկրի վրա այն գտնվում է հիմնականում միացությունների ձևով։ Ջրածինը միացություններում միավալենտ է։

Ջրածնի ատոմը կազմված է մեկ պրոտոնունեցող միջուկից և մեկ էլեկտրոնից։ Հանդես է գալիս H2 պարզ նյութի ձևով։

Կալցիում

Կալցիում (լատ.՝ Calcium), պարբերական համակարգի երկրորդ խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարր, որի նշանն է Ca և ատոմային համարը՝ 20։ Այն գտնվում է պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբում։ Դրանց ատոմների արտաքին էլեկտրոնային թաղանթում ունեն 2 էլեկտրոն ns2 վիճակում։ Ամենաշատ տարածված մետաղներից է, կազմում է երկրակեղևի 3%-ը։

Լիթիում

Լիթիում (լատ.՝ Lithium, քիմիական տարր է, որի նշանն է Li և ատոմային թիվը՝ 3։ Գտնվում է Մենդելեևի պարբերական համակարգի 1-ին խմբի գլխավոր ենթախմբում։ Լիթիումը ալկալիական մետաղ է, կարգահամարը՝ 3: Ալկալիական է կոչվում այն պատճառով, որ ջրի հետ փոխազդելով, առաջացնում է ալկալի։

Վանադիում

Վանադիում (լատ.՝ Vanadium), քիմիակն նշանը՝ V, պարբերական համակարգի 4-րդ պարբերության, 5-րդ խմբի տարր: Անցումային տարր է։

Նատրիում, քիմիական տարր է, քիմիական բանաձևն է Na(լատ.՝ Natrium)։ 3-րդ պարբերության 1-ին խմբի տարր, կարգահամարը՝ 11, ատոմային զանգվածը՝ 22,98977։ s-տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3s1։ K և L թաղանթները լրացված են։

Ցինկ

Ցինկ (լատ.՝ Zincum), քիմիական տարր է, որի նշանն է Zn, տարրերի պարբերական համակարգիպարբերության, 2-րդ խմբի տարր։ Կարգահամարը՝ 30, ատոմական զանգվածը՝ 65,38։ d տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3d104s2։ K, L, M թաղանթները լրացված են։

Գալիում

Գալիում (լատ.՝ Gallium), Ga, տարրերի պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական p տարր, կարգահամարը՝ 31, ատոմական զանգվածը՝ 69,72։ Նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է՝ 4s24p1 К-, L-, М- թաղանթները լրացված են։

Դիսպրոզիում

Դիսպրոզիում (լատ.՝ Dysprosium) քիմիականտարրէորինշաննէ Dy, պարբերականհամակարգի 3-րդխմբիքիմիականտարրԼանթանիդէպատկանումէհազվագյուտհողայինտարրերիխմբինկարգահամարը՝ 66, ատոմականզանգվածը՝ 162, 50, ատոմիարտաքինէլեկտրոնայինթաղանթիկառուցվածքնէ 5p66s2։

Մագնեզիում

Մագնեզիում, պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարր, որի նշանն է Mg և ատոմային համարը՝ 12։ Ատոմն էլեկտրոնային շերտում ունի ns² կառուցվածքը, այսինքն s-տարրեր են։

Զգալի քանակներով մագնեզիում օգտագործվում է այլ մետաղների արտադրության համար։ Գործնական մեծ նշանակություն ունեն մագնեզումական համաձուլվածքներըորոնք մագնեզիումից բացի պարունակում են նաև Al Mn, Zn րայլ տարրեր։

Մագնեզիումը ստեղծվել է 1792 թվականին Անտոն ֆոն Ռուպրեխտի կողմից

Ազոտ

Ազոտ (լատ.՝ Nitrogenium — սելիտրա ծնող), քիմիական տարր, պարբերական աղյուսակի 15-րդ խմբի 7–րդ տարրը, քիմիական նշանը՝ N, ատոմային թիվը՝ 7, ատոմային զանգվածը՝ 14.0067:

Գալիում

Գալիում (լատ.՝ Gallium), Ga, տարրերի պարբերական համակարգի 3-րդ խմբի քիմիական p տարր, կարգահամարը՝ 31, ատոմական զանգվածը՝ 69,72։ Նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է՝ 4s24p1 К-, L-, М- թաղանթները լրացված են։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s