- Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
2. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար ձկան արձակած սուր որոտը հավանաբար վախեցնում է նրա սարսափաղդու թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած սուր ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան բազմազան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի անվնաս կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների գեղեցիկ ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ծանծաղ ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
3. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «անհայտ» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
4. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:
Ինչո՞ւ էր այդքան կոպիտ քանդակ առել:
Կոպիտ է խոսում ընկերների հետ:
Շատ կոպիտ դեմք ունի:
Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:
Եվ սրան էլ իմաստուն են կոչում:
Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր:
Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:
Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:
Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում, լռում էր:
Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:
Արձագանքները լռեցին:
Ափսեները դրեց պահարանում:
Եկավ ու իր օրենքը դրեց:
Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:
5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
- Կենդանի լեզու
- Մեռած լեզու
- Պատմական լեզու
- Հին լեզու
- Արհեստական լեզու