պատմություն: մարտի 2-8

  • Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Համաճարակ, էպիդեմիա, միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ։ Համաճարակի բռնկմանը նպաստող նախադրյալներն են սանիտարական կանոնների խախտումը, վարակի աղբյուրների, փոխանցողների և բնակչության ընկալունության առկայությունը, առողջապահական օրգանների անբավարար կանխարգելիչ աշխատանքը և այլն…

  • Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:

Մինչ օրս բժշկությանը հաջողվել է բացահայտել 320000-ից ավել վիրուս: Խոզի գրիպի պատճառով մահացել է 285- 580 հազար մարդ:

Զիկա վիրուս, ֆլավիվիրիդե վիրուսների ընտանիքի անդամ: Տարածվում է Aedes տեսակի ցերեկային ակտիվություն ունեցող մոծակներով, ինչպիսին են՝ A. aegypti և A. albopictus: Այս անունը գալիս է Ուգանդայի Զիիկա անտառի անվանումից, որտեղ վիրուսը առաջին անգամ մեկուսացվել է 1947 թվականին: Զիկա վիրուսը առնչվում է դենգե, դեղին տենդերին, Ճապոնական էնցեֆալիտին և Արևմտյան Նեղոսի վիրուսներին: 1950 թվականից սկսած հիվանդությունը տարածվել է Աֆրիկայից Ասիա ընկած նեղ հասարակածային գոտում: 2007-ից 2016-ը վիրուսը տարածվում է դեպի արևելք, Խաղաղ օվկիանոսի երկայնքով դեպի Ամերիկա, 2015–16-ին բերելով Զիկա վիրուսի էպիդեմիայի:

Ինֆեկցիան, որը հայտնի է որպես Զիկա տենդ կամ Զիկա վիրուսի հիվանդություն, հաճախ անախտանիշ է, կամ դրսևորվում է միայն թույլ սիմպտոմատիկայով, որը դենգե տենդի մեղմ ձևի է նման: Քանի որ սպեցիֆիկ բուժում գոյություն չունի, Պարացետամոլը և հանգիստը կարող են օգնել ախտանիշները հաղթահարելու հարցում: 2016 թվականի տվյալներով հիվանդությունը հնարավոր չէ կանխել դեղամիջոցներով կամ պատվաստմամբ: Զիկա վիրուսը կարող է տարածվել հղի կնոջից երեխային: Սա կարող է հանգեցնել միկրոցեֆալիայի, ուղեղի ծանր մալֆորմացիաների և այլ բնածին դեֆեկտների առաջացմանը: Զիկա ինֆեկցիաները մեծահասակների շրջանում կարող են հանգեցնել հազվադեպ հանդիպող Գիյեն-Բարեի համախտանիշի զարգացմանը:

2016-ի հունվարին, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, հրապարակեցին ուղեցույցներ հիվանդությունով ախտահարված երկրներում կանխարգելման միջոցների մասին, և ուղեցույցներ հղի կանանց համար, այդ թվում նաև քննարկելով ճամփորդության հետաձգման հարցը: Այլ կառավարություններ և առողջապահական կազմակերպություններ ևս հայտնել են իրենց անհանգստությունը ճամփորդությունների վերաբերյալ, մինչդեռ Կոլումբիան, Դոմինիկական Հանրապետությունը, Պուերտո Ռիկոն, Էլ Սալվադորը և Ճամայկան խորհուրդ են տալիս կանանց հետաձգել հղիությունը, մինչև ռիսկերի մասին ավելի շատ ինֆորմացիա ունենալը

  • Ներկայիս էտապում , որպես 2020թ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ ՝ներառելով ընտանիքի անդամներին:

Կորոնավիրուսը դա ընտանիք է 40 տեսակի վիրուսներով, այն վիրուսը որը հայտաբերվել է 2020 թվականի կոչվում է  COVID-19 այն հայտաբերվել է 2019 թվականի դեկտեմբերին: Այն հայտաբերել է մի չինացի բժիշկ, որը ասում էր, որ երկրում տարածվել է մի նոր վիրուս, բայց նրան ոչ ոք չէր լսում և նույնսիկ նրան կանչել էին ոստիկանություն, որպեսզի սուտ տեղեկություններ չհայտնի և մարդկանց անիմաստ իրարանցումի մեջ չքցի: Ըստ 02.03.2020 օրվա տեղեկությամբ  CAVID-19 ով ընդհանուր վարակվածների թիվը հասնում է 90 հազարի, իսկ մահացածների թիվը 3069:

  • Փորձիր կազմել դիագրա .որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:
  • Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:

Այստեղ

  • Այս ամենը ուսումնասիրելուց հետո գրել “Վիրուսն ապագայում”ստեղծագործական աշխատանք, ձեր իմացած ծրագրերով պատկերել մի դրվագ.իրենց հագուստները, միջավայրը։

CAVID-19 -ը վիրուսը ամբողջ աշխարհին քցել է մի վատ դրության մեջ, որի պատճառով մեր գարնանային արձակուրդը տեղափոխվել է մարտի սկիզբ: Հայաստան գարունը մենակ չեկավ և բերեց իր հետ  վարակված մարդ: Իմ կարծիքով ամեն մի վիրուս բժշկությանը դարձնում է ավելի ուժեղ և ավելի պատրաստված:Աստված չանի, բայց եթե ապագայում առաջանա նմանատիպ ուժեղ վիրուս ,  իմ կարծիքով բժշկությունը կկարողանա պայքարել և չի թողնի մարդ մահանա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s