Մարտի 16
Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը:
1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի քանի տեղեկություն:
Շարքը նվիրված է Սայաթ Նովային
2. Բանաստեղծությունների մեջ ինչո՞ւ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը, ինչպե՞ս է դա հիմնավորվում:
Իմ կարծիքով այստեղ հաճախ է նշվում Սայաթ Նովայի անունը, որովհեև շարքը հենց նրա համար է:
3. Շարքում հաճախ են օգտագործված բարբառային բառեր, ո՞ր բարբառի մասին է խոսքը, դուրս բեր բառերը՝ կազմելով ,,Տաղարան,, շարքի բառարան: Բառերը բացատրի՛ր nayiri.com-ի բարբառային բառարանի օգնությամբ:
տաղարան-երգարան
4. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր անգիր, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ այդ բանաստեղծության ասելիքը:
Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։
Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։
մարտի 17

Ծառերը և մարդիկ
Ծառերը կամ ընդանրապես բուսականությւոնը տալիս է մարդկանց թթվածին և ոչ միայն:
Մարդիկ շոք օրերին կարող են նստել ծառեի տակ և հանգստանալ կամ պաշտպատվել շոգից:
Մարդիկ այդ ամենը չհասկանալով կտրում են ծառերը որպեսզի փայտանյուստանան կամ թուղթ:
Մարտի 18
Կարդա՛ Չարենցի մասին պատմող հետաքրքիր դեպքեր: Համացանցից, գրքերից տեղեկություն հավաքի՛ր և շարքին մի հետաքրքիր դեպք էլ դու ավելացրո՛ւ:
Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.
— Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
— Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
— Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը, — շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…
2. Չարենցյան ֆլեշմոբ. շարունակում ենք կարդալ Չարենց, մասնակցի՛ր ֆլեշմոբին՝ կատարելով առաջադրանքներից մեկը կամ մի քանիսը: Շարունակի՛ր ձայնագրել, տեսագրել Չարենցի բանաստեղծությունները, կարդա՛ ընտանիքիդ անդամների, ընկերներիդ հետ կամ հետաքրքիր հարցազրույցներ մտածի՛ր:
Մարտի 19Կարդա՛ Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը:
Առաջադրանքներ
- Ո՞րն է նամակի ասելիքը
Նամակի ասելիքը այն է ՝ որ աշխարհում ամենա հզոր ուժը դա սերն է: Սերը կարող է լինել անսահման: Իսկ կյանքը հարաբերական է
- Ո՞րն է նամակի ամենահետաքրքիր հատվածը
Գոյություն ունի շատ հզոր Ուժ, որի պաշտոնական բացատրությունը առ այսօր գիտությունը չի տվել: Այդ Ուժն ինքն իր ներսում է և ուղղորդում է Տիեզերքում գործող մնացած մյուս երևույթները:
Այդ Համընդհանուր Ուժը ՍԵՐՆ է:
- Ո՞րն է նամակի ամենազարմանալի հատվածը
Ես սերը հասկանալու համար պարզ փոփոխություն եմ կատարել իմ ամենահայտնի հավասարման մեջ: Եթե Е = mc2-ի փոխարեն մենք ընդունենք, որ աշխարհին բուժող էներգիան հնարավոր է ստանալ սիրո միջոցով բազմապատկած լույսի արագության քառակուսի, մենք կգանք եզրահանգման, որ սերը համարվում է ամենահզոր Ուժը, որովհետև այն սահմաններ չունի:
- Ի՞նչ գիտես Ալբերտ Էյնշտեյնի մասին
Ֆիզիկոս