Երբ ձմեռը մոտենում է, մայրիկները խուճապի են մատնվում և ամեն կերպ փորձում են երեխաներին հեռու պահել վարակներից ու տարատեսակ հիվանդություններից, սակայն ոչ միշտ է հաջողվում։ Երեխաների մի մասը շատ արագ է ընդունում վարակներն ու մեծ դժվարությամբ ապաքինվում։ Եվ ամեն անգամ անհանգստությունն ավելի ու ավելի է մեծանում, քանի որ հիվանդանալու հաճախականությունն աստիճանաբար բարձրանում է, իսկ դեղորայքը չի տալիս ցանկալի արդյունքը։
Ինչո՞վ է սա պայմանավորված։ Իհարկե, երեխայի դիմադրողականության անկմամբ, որը հիվանդանալու և վարակների հանդեպ հակվածության գլխավոր պատճառաբանությունն է։
Եթե մինչև մեկ տարեկանը երեխայի մասին հոգ է տանում Մայր բնությունը, ապա ավելի մեծ տարիքում ծնողները պետք է լրջորեն զբաղվեն այդ խնդրով՝ առողջ ու անհոգ դարձնելով ոչ միայն երեխաների, այլև իրենց կյանքը։
Իմունիտետը բարձրացնելու համար նախ և առաջ պետք է հասկանալ, թե որոնք են դրա անկման պատճառները։ Դրանք կարող են լինել շատ տարբեր՝ սթրես, կեցության ոչ բավարար պայմաններ, սխալ սննդակարգ, վիտամինների անբավարար քանակ, ներքին օրգանների խրոնիկ հիվանդություններ։
Պատճառները պարզելուց հետո պետք է անմիջապես գործի անցնել, երեխաներին ապահովել օրգանիզմին անհրաժեշտ օրական վիտամինների (А, C, E, D, B խմբի վիտամիններ, կալիում, մագնիում, պղինձ, ցինկ, յոդ) քանակով։
Խորհուրդ է տրվում կոփել երեխաներին, կարգավորել սննդակարգը, աշնան ու ձմռան շրջանում տալ պոլիվիտամիններ, իմունային համակարգը կարգավորող դեղորայք բժշկի նշանակմամբ։
Դիմադրողականության ամրապնդման համար հիանալի տարբերակ է նաև Nutrigen ապրանքանիշի Propolis օշարակը։ Այն լավագույն միջոցն է փոքրիկներին ձմռանը նախապատրաստելու և վարակներից զերծ պահելու համար։ Դրա մեջ պարունակվող սննդարար նյութերն ու վիտամիններն օգնում են պայքարել մրսածության դեմ՝ օգնելով խուսափել հակաբորբոքային դեղորայքի օգտագործումից։