Ես առավոտյան փորձում եմ կարևոր գործերն անել, որ դրանից հետո ազատ լինեմ: Անում եմ տարբեր նախագծեր օրինակ՝ ռուսերենից, հանրահաշվից, մարմնամարզությունից և այլն: Օրը ընտանիքի հետ անցնում է շատ ուրախ. մենք ֆիլմեր ենք դիտում, ծիծաղում ենք, պատմություններ ենք պատմում իրար: Ես իմ ազատ ժամանակը անցկացնում եմ գրքեր կարդալով: Փորձում եմ անգլերեն գրքեր կարդալ, որպեսզի անգլերենը զարգանա ինձ մոտ: Ազատ ժամանակ նաև սպորտով եմ զբաղվում:
Օրվա ազատ ժամանկը ես անցկացնում եմ համացանցում, որպեսզի իմանամ, թե ինչ իրավիճակ է աշխարհում: Ես շատ եմ սիրում իմ ընտանիքի հետ UNO խաղալ: Գրեթե միշտ պարտվում եմ: Ինձ հետաքրքրում են սպորտային կայքերը, հատկապես` չմշկասահքի մասին նորությունները: Ազատ ժամանակա կարդում եմ Արթուր Կոնան Դոյլի <<Շերլոկ Հոլմս>> ը:Ես հիմա փորձում եմ անգլերեն ֆիլմեր դիտել, դրա համար 1լ նայումեմ Հարրի Փոթերը, բայց` անգլերեն: Մենք ունենք մեծ բակ, այնտեղ կան շատ ծառեր, և այդ բոլոր ծառերը պետք է ջրվեն:
