Հայոց պատմություն

Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

908–1021 թթ. — Վասպուրականի թագավորությունը

914–928 թթ. — Աշոտ II Երկաթի գահակալությունը

921 թ. — Արաբների պարտությունը Սևանի ճակատամարտում (Ծովամարտ)

922 թ. — Աշոտ Երկթի ճանաչվելը Հայաստանի շահնշահ

928–953 թթ. — Աբաս Բագրատունու գահակալությունը

948 թ. — Կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Աղթամարից Արգինայի վանք

953–977 թթ. — Աշոտ III Ողորմածի գահակալությունը

961 թ. — Անիի հռչակվելը մայրաքաղաք

961–1003 թթ.— Գրիգոր Նարեկացի

963–1065 թթ.— Կարսի (Վանանդի) թագավորությունը

977–990 թթ. — Սմբատ II Բագրատունու գահակալությունը

978–1113 թթ. — Տաշիր— Ձորագետի (Լոռիի) թագավորությունը

987 թ. — Դվինի ամիրայության ջախջախումը և միացումը Անիի Բագրատունյաց թագավորությանը

987–1170 թթ. — Սյունիքի թագավորությունը

990–1020 թթ. — Գագիկ I Բագրատունու գահակալությունը

998 թ. — Ատրպատականի ամիրայի զորքերի ջախջախումը Ծումբի ճակատամարտում

1001 թ. — Տայքի կյուրապաղատության բռնակցումը Բյուզանդիային

1001 թ. — Անիի Կաթողիկե մայր տաճարի կառուցման ավարտը

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Աշոտի կաավարման տարիներին երկիրը ծաղկում էր, նա ավելի շատ ուշադրություն եր դարձնում երկրի ներքին գործերին բայց հետ չեր մնում նաև արտաքին քաղաքականությանմբ:

Իսկ Գագիկ առաջինը ուշադություն եր դարձնում երկրի արտաքին քաղաքականության, քանի որ նրա օրոք տեղի ունեցան մեջ ճակատամարտեր:

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:

Գագիկի օրոք երկիրը հասավ ծաղկման գագաթնակետին: Դա կարելի է ապացուցել հետևյալ փաստերով՝ Գագիկը կրում էր շահնշաղ պատվատիտղոսը, Լոռիի թագավոր Դավիթը ապստամբեց գագիկի դեմ և հարժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների գերիշխանությունը: Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և կարճ ժամանակում գրավեց այն նաև թ ավարտվեց Անիի Մայր տաճարի՝ Կաթողիկոի կառուցումը:

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

Կատրանիդե թագուհին Անիի մայր տաճարը զարդարեց ծիրանեծաղիկ ոսկեղեն գործվածքներով , արծաթե ու ոսկե անոթներով: Տաճարի գմբեթին կանգնեցրել են մարդահասակ արծաթե խաչ:

Քարտեզի վրա նշիր Աշոտ Ողորմածի,Գագիկ Առաջինի օրոք  կառուցված շինությունները:

Աշոտ Ողորմած ՝ Սանահինի վանքը, Հաղպատավանքը; Սանահինոււմ բացվել է համալսարան և մատենադարան, այն հետագայում դարձել է Լոռու եկեղեցական թիմի աթոռանիստը:

Անի մայրաքաղաքի մասին

Անիի գրաված տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են մեծ հնություն ունեցող կիկլոպյան կառույցների մնացորդներ, ինչպես և VIII-—VII դդ. (մ.թ.ա) դամբարանադաշտ։Իբրև սովորական ամրոց, Անին հիշատակվում է V դարից: Այն Շիրակ գավառի հետ միասին պատկանում էր Կամսարական նախարարական տանը։ VIII դարի վերջերին իրենց նախկին նշանակությունը կորցրած Կամսարականները Շիրակն ու Անին վաճառում են Բագրատունիներին։ Անին արհեստագործության խոշոր կենտրոն էր։ Այստեղ զարգացած էին մետաղամշակությունը, բրուտագործությունը, շինարարական, կենցաղային, առևտուրը սպասարկող և այլ արհեստներ։ Անիի արհեստների թիվը մոտ 50–ի էր հասնում։ Դրանք իրենց ժամանակի բարձր զարգացած արվեստներն էին, որոնցից շատերի արտադրանքը մեծ համբավ ուներ ոչ միայն երկրի ներսում, այլև հարևան և հեռավոր երկրների շուկաներում։ Առանձնապես հայտնի էին գործվածքեղենը, գորգերը, մետաղյա իրերն ու զենքերը, խեցեղենը։Անիի հետ սերտորեն առնչված էին նրա շրջակայքում գտնվող Մաղաս ու Տիգնիս բերդերը և Տեկոր, Բագնայր, Հոռոմոս (Ղոշավանք) ու Խծկոնք վանքերը, բուն քաղաքի հնությունների ու հուշարձանների հետ կազմելով մի բարդ ու ճարտարապետական–պատմական առումով վերին աստիճանի հետաքրքիր համալիր, հուշարձանների ու հնությունների բնական մի վիթխարի թանգարան, որի ուսումնասիրությունը տակավին ավարտված չի կարելի համարել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s