Նախագիծ՝ Հեքիաթներ երեխաների համար (Contes pour les enfants)
Մասնակիցներ՝ Ավագ և Միջին դպրոցի ֆրանսերենի խմբի սովորողներ
Բովանդակություն՝ ֆրանսերեն հեքիաթների ընթերցանություն,թարգմանություն,էլեկտրոնային գրքի կազմում։
Նպատակ
- Ծանոթանալ ֆրանսերեն գրված տար բեր ազգերի հեքիաթներին։Այս ամենի հետ մեկտեղ զարգացնել թարգմանչական հմտություններն ու բառապաշարը:
Խնդիրներ
- Օգնել սովորողներին ճանաչել տարբեր ազգերի մշակույթը,խոհանոցը,սովորույթները հեքիաթների միջոցով:
- Զարգացնել սովորողների խոսելու,լսելու,գրելու,ընթերցելու ունակությունները
Նախագծի իրականացման ընթացիկ աշխատանքների մեթոդական կազմակերպում
1.Աշակերտները սկսում են մանրակրկիտ աշխատել արդեն ընտրված նյութի վրա:
2.Աշակերտները օգտվում են բազմաթիվ ուսումնական աղբյուրներից , բառարաններից:
3.Նրանք իրենց անհատական ուսումնական բլոգներում տեղադրում են արդեն իսկ ստուգված թարգմանությունները :
Նախագծի գործնական նպատակը. Ստեղծվում է ֆրանսերեն նյութի հայերեն էլեկտրոնային տարբերակը և այն որպես նվեր՝ պատմում ենք փոքրիկ սեբաստացիներին:
Նախագծի գնահատումը մի քանի մասից է բաղկացած՝
1.բառային աշխատանք,ճիշտ թարգմանություն
2.ներկայացման ձև
3.դասի մեջ տրված առաջադրանքների կատարում
Տեսադասեր Teams հարթակում
Երեքշաբթի՝ 11.30 Միջին դպրոց
Չորեքշաթի ՝ 12.00,16.00Ավագ դպրոց
Հինգշաբթի ՝ 11.30Միջին դպրոց
Ուրբաթ՝15.00Ավագ դպրոց
Ինձ հետ կապ՝k.tevosyan@mskh.am
Հեքիաթներ՝
1.La chèvre de M.Seguin(Միջին դպրոց)
2.Les trois souhaits ridicules(Միջին դպրոց,տեքստի վերջում դրված է հարցաշար ,պատասխանել հարցերին)
3.Pourquoi l’eau est saléé(Ավագ դպրոց)
4.L’arbre merveilleux(Ավագ դպրոց,քանի որ հեքիաթը մի փոքր երկար է,կարող եք բաժանել հատվածների)։
5.Il était une fois trois arbres(Ավագ դպրոց)