Նախագիծ ապրիլի 27-ից մայիսի 1-ը

դուրս գրել տեղանունները, վայրերի քարտեզագրում

  • Բերդ-Կապույտ — գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Երասխաձոր (Արշարունիք) գավառում: Եղել է Հայոց Արշակունիների ռազմական կարևոր հենակետ։
  • Տեղտիս — Դեղձիս կամ Դեղձենց քաղաք Վանի նահանգում, Գավաշի գավառում
  • Նորագեղա դաշտ — առասպելական վայր
  • Մուշ — քաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մշո գավառում։
  • Արզրում — Քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարնո գավառում, Կարնո սարահարթում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպտկունք լեռան հյուսիսարևմտյան լանջերին
  • Մանազկերտու բերդ — Մանազկերտ գյուղաքաղաքը հին ժամանակներուն Մալազկիրթ / Մանազկերտ անունով էր ծանոթ, պատմական Հայաստանի ամենաանառիկ բերդերից մեկն էր՝ աշտարակների և պարիսպների պատճառով։ Ըստ առասպելի, գյուղաքաղաքի անունը կապում են Ուրարտուի թագավոր Մենուայի անվան հետ: Սակայն մեկ այլ առասպելի համաձայն, գյուղաքաղաքն կոչված է Հայկ նահապետի որդու՝ Մանավազի, հետ:
  • Սասուն — գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։
  • Բաղդադ — Իրաքի մայրաքաղաք: Գտնվում է Տիգրիս գետի ափին։ Հիմնադրվել է 8-րդ դարում որպես Աբբասյան խալիֆայության մայրաքաղաք: Միջին դարում Բաղդադը դարձել է իսլամության կենտրոնը և աշխարհի խոշորագույն քաղաք
  • Սեղանասար — Ջեյնար (ի)-Աթեշ, լեռ Հայաստանի Կոտայքի մարզում, Գեղամա լեռնաշղթայի հյուսիս արևմտյան հատվածում:
  • Անգղաձոր — Անգղ, Անկղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձորի գավառում: Գյուղի միջով հոսում է նույնանուն գետակը։
  • Մըսըր — Եգիպտոս՝ Ջումհուրիյատ Մըսր ալ-Արաբիյա կամ մասրի՝ գումհուրիյատ Մասր ալ-Արապիյա: Սահմանակից էր Սասունին և նրա սահմանների մեջ են Դիարբեքիրը և Հալեպը:
  • Պղնձե քաղաք — վիպական տեղանուն
  • Քաջանց երկիր— վիպական տեղանուն
  • Կանաչ քաղաք — վիպական տեղանուն
  • Իրան-Թուրան — նաև հայտնի որպես Պարսկաստան, պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն
  • Ծովասար —  համարվում է Ծովասարի լեռնաբազուկի բարձր գագաթը: Ծովասարի լեռները գտնվում են Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Սասունի լեռներում, Սասունի Շատախ և Տալվորիկ շրջանների միջև: եռը Ծովասար է կոչվել իր գագաթամերձ հատվածում ունեցած լճակի պատճառով, հարուստ է մարգագետիններով և աղբյուրներով: Որոշ պատումների մեջ հիշատակվում է իբրև հերոսների զբոսավայր («սեհր անելու տեղ») կամ որսատեղի։
  • Մարութա սար — գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Սասուն գավառում: Եղել է սասունցիների սիրած և պաշտելի սարը։ Կոչվել է նաև Մարաթուկ։ «Սասունցի Դավիթ» էպոսում պատմվում է, որ վանքը կառուցել է տվել Մհերը և ինքն էլ դրել է վանքի անունը` Մարութա Բարձր Աստվածածին: Ընդունված է այն տեսակետը, թե Մարութա անվանումը գալիս է արամեերեն Մարութա բառից, որը նշանակում է` իմ աշխարհի տերը:
  • Բաթմանա գետ — Փրե Բաթման գետն անցնում է Սասունի հարավային կողմով և թափվում է Տիգրիսի մեջ: Բաթմանա գետի և նրա կամրջի հետ կապվում են հնագույն ավանդություններ Գրիգոր Լուսավորչի հրաշքների, կործանված հեթանոսական մեհյաններից հալածված դևերի մասին։
  • Վան — նախկին հայկական քաղաք, ներկայում քրդաբնակ քաղաք Թուրքիայի Հանրապետության Վանի մարզում՝ Վանա լճի արևելյան ափին։
  • Բիթլիս— նահանգ է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, պատմական Արևմտյան Հայաստանում, Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։ Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դարի սկզբում որպես հյուքյումեթություն (իշխանություն), որի մեջ մտնում էին Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն։
  • Կարս — քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզկենտրոնն է։ Կարսը սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 — 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։
  • Ոստան — գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, «ոստան» բառը նշանակում է՝ «իշխանանիստ» կամ «թագավորանիստ», իր անունը, հավանաբար, ստացել է, որ գավառում են գտնվում Արտաշատ և Դվին քաղաքները, որոնք Արտաշեսյանների և Արշակունիների թագավորությունների ժամանակաշրջանում եղել են Հայաստանի մայրաքաղաքներ։
  • Կապուտկող — լեռնագագաթ Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոս լեռնահամակարգում, Վանա լճի հարավային կողմում։ Ըստ ավանդության՝ Մծբինի Հակոբ հայրապետը Ըձաքարի կատարից անիծել է Ռշտունիք իշխան Մանաճիհրին, որը ծովն էր նետել նրա անմեղ սարկավագներին։ Իբրև այդ անեծքից հետո Ռշտունիքում երեք տարի երաշտ է եղել:
  • Կաղզվան —  քաղաք և շրջան ներկայիս Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի կազմում։ Հայտնի է նաև Երասխաձորի բերդ անունով։ Ենթադրվում է, որ այն սկզբում հավանաբար կոչվել է Կաղզովան։
  • Խլաթի երկիր — պատմական քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում։ Խլաթը Հայաստանի հնագույն բնակավայրերից է և դժվար է ասել, թե այն երբ է հիմնադրվել։ Սկզբում հիշատակվում է որպես ավան, իսկ հետագայում վերածվում է խոշոր քաղաքի, որ ուներ իր ամուր բերդը և համարվում էր Վանա լճի ամենամեծ նավահանգիստը։
  • Մոսուլի թագավորություն — քաղաք Իրաքի հյուսիսում, Տիգրիս գետի աջ ափին: Մոսուլը հիմնադրվել է 6-րդ դար, ավերված Նինվեի մոտ։
  • Դյուրջիստան — Վրաստան
  • Թավրիզ — քաղաք է Իրանի հյուսիս-արևմուտքում, Աջիչայ գետի հովտում: Հիմնադրել են Սասանյանները 3-4 դդ.։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հին պարսկերեն թեբրիզ «տենդը վանող» բառից
  • Խոյ — քաղաք ներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում, Արևմտյան Ադրբեջան նահանգում, Կապուտան լճից դեպի հյուսիս, Կոտուր գետի միջին հոսանքի ձախ կողմում: Ենթադրվում է, որ Խոյը համապատասխանում է Պևտինգերյան քարտեզի հին Գոբդի ճանապարհային կայանին։ Միջին դարերում որոշ ժամանակ Խոյը Արծրունյաց իշխանների մի ճյուղի ոստանն էր, բարգավաճ քաղաք և ամուր բերդ։

Դյուցազնավեպը, որը ունի 4 ճյուղ,  բաղկացած է հնագույն առասպելներից, ավանդական վիպական սյուժեներից և ամբողջական վերամշակված և համաձուլված են որպես մեկ ամբողջություն: Սանասարի և Բաղդասարի ճյուղը ձևավորվել է եղբայրների և ամպրոպային վաղնջական առասպելների հիմքի վրա։ Մեծ Մհերի և Փոքր Մհերի ճյուղերի հիմքում ընկած են հին հայկական և հնդիրանական երկնային լույսի և արեգակի աստված Միհրի՝  Միթրայի առասպելաբանական մոտիվները՝ զուգորդված ժայռում փակված հերոսների տեղական հնագույն առասպելին։ Դավթի ճյուղի նախահիմքում ընկած է ամպրոպային կռվի հին հնդեվրոպական առասպելը։ Առասպելական հերոսներն ենթարկվել են փոփոխության տեղական ավանդության ու պատմական անցուդարձերի ուժեղ  ազդեցությամբ տակ:

Վիպական հերոսները և նրանց արարքները տեղայնացված են աշխարհագրական իրական միջավայրի հետ կապվելու համար։ Իրական տեղավայրերի և նրանց տիրողների միջև եղած թշնամական հարաբերություններն  ցույց են տալիս պատմական  որոշակի ժամանակաշրջան ։

Ճյուղերի միացումը և վերամշակումը կատարվել են միջնադարում՝ VII – XIII դդ., սկզբում Բաղդադի արաբ, խալիֆայության, ապա Եգիպտոսի (Մսրա) էյուբյան արաբ տիրակալների՝ XII –XIII դդ․, դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի հզոր դրդումով և խոր ազդեցությամբ։

Սանասարի և Բաղդասարի ճյուղում երկվորյակների առասպելը նմանությամբ նախ կապվել է Ասորեստանի արքայազն եղբայրների՝ հորը սպանելու և Հայաստանում ապաստանելու պատմական ավանդության հետ, որոշ չափով պատմականացվել և իր մեջ ներառել մ․ թ․ ա․ VI դ․պատմական իրադարձություններ, ապա վիպական զարգացումով հետագայում կապվել է Բաղդադի արաբ, խալիֆաթի ժամանակների՝ VII– XI դդ․,  հետ և ձեռք բերել պատմական նոր երանգ։

Դավթի ճյուղի ստեղծման վրա ազդեցություն են թողել արաբների հարկային ծանր քաղաքականության դեմ ուղղված սասունցիների 749-ի և 851-ի ապստամբությունները ՝ առաջինը գլխավորել է Դադայի որդի Հովհանը, երկրորդը՝ Հովհան Բագրատունին և նրա հորեղբորորդիներ Դավիթն ու Աշոտը: Այդ և այլ անուններ դարձել են վեպի հերոսների անուններ՝ Զենով Հովհան, Դավիթ ։ Հերոսների հին թշնամիշները նույնպես  պատմականացվել են և  փոխարինվել տարբեր ժամանակների արաբ  տիրակալների հավաքական անուններով: 

Վիպասացները, լինելով ժողովրդի աշխատավոր խավերի ներկայացուցիչներ, իրենց գաղափարները, իղձերն ու ակնկալիքներն են ներդրել վիպական հերոսների հոգեբանության ու արարքների մեջ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s