Պատմություն

  • Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:

Վիրուս-Մանրադիտակով հազիվ նշմարվող կամ բոլորովին չնշմարվող փոքրագույն ախտահարույց մանրէ, որ կարող է ինքնուրույն ապրել և զարգանալ ու փոփոխվել ըստ կենսապայմանների:

Համաճարակ-Ամեն ինչ ճարակող՝ լափող՝ ոչնչացնող:

  • Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:

Ժանտախտ, վարակիչ հիվանդություն, որը հարուցվում է Yersinia pestis բակտերիայով: Ախտանշաններից են տենդը, թուլությունը ևգլխացավը: Սովորաբար այն սկսվում է հարուցչի ազդեցությունից հետո մեկից յոթ օրվա ընթացքում։ Բուբոնային ձևի ժամանակ առկա է ավշային  հանգույցների մեծացում, սեպտիցեմիկ ձևի դեպքում հյուսվածքները կարող են սևանալ և մահանալ, իսկ թոքայինի դեպքում դիտվում է շնչահեղձություն և կրծքավանդակի ցավ։

Բուբոնային և սեպտիցեմիկ ձևերը հիմնականում տարածվում են լվերի խայթոցով կամ վարակված կենդանիների հետ շփումով։ Թոքային ձևը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով հիվանդ մարդուց առողջին։ Ախտորոշումը կատարվում է մանրէի հայտնաբերումով ավշային հանգույցից ստացված հեղուկում, արյան կամ խորխի մեջ։

Բարձր ռիսկի խմբերի անձինք կարող են պատվաստվել։ Թոքային ձևով հիվանդի հետ շփման մեջ գտնված անձանց կարելի է բուժել կանխարգելիչ դեղորայքով։ Եթե արդեն վարակվել է, բուժումն անցկացվում է  հակաբիոտիկներով և օժանդակող խնամքի միջոցներով։ Սովորաբար կիրառվում է գենտամիցինի և Ֆտորխինոլոնի  համակցումը։ Բուժման հետ մահացության ռիսկը մոտ 10% է, իսկ առանց բուժման՝ մոտ 70%:

Աշխարհում տարեկան մոտ 600 դեպք է արձանագրվում։ 2017թ-ին ամենաշատ ժանտախտի դեպքերով երկրներն էին  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը,Մադագասկարը և Պերուն: ԱՄՆ-ում դեպքերը հիմնականում արձանագրվում են գյուղական վայրերում, և բակտերիան շրջանառում է  կրծողների մեջ։ Պատմականորեն այն արձանագրվել է խոշոր բռնկումների ձևով, որոնցից ամենահայտնին 14-րդ դարի Սև Մահն է, ինչի արդյունքում ավելի քան 50 միլիոն մարդ է մահացել։

  • Այս ամենը ուսումնասիրելուց հետո գրել “Վիրուսն ապագայում”ստեղծագործական աշխատանք, ձեր իմացած ծրագրերով պատկերել մի դրվագ.իրենց հագուստները, միջավայրը։

Վիրուսն ապագայում:

3059 թվական,Նոյեմբերի 7:Մոռլինա քաղաքում տարածվեած էր մի մեծ վիրուս:Այն կոչվում էր Մոռոնավիրուս:Վիրուսը սկսվել էր մի բնակչից,որը ապրում էր Մոռլինա քաղաքում:Այդ վիրուսը ստանալուց հետո մարդկանց մոտ առաջանում էր ցան,ուժեղ փռշտոցներ և արյունահոություն քթից:Այդ վիրուսից պաշտպանվելու համար մարդկանց հարկավոր էր հակավիրուս սակայն,հակավիրուսը ասում են ,թե 1.5 տարուց պատրաստ կլինի,բայց այդ վիրուսով տառապոսները մահանում էին 80 շաբաթվա ընթացքում,իսկ նախանշանները իհայտ էին գալիս միայն 12-րդ շաբաթում:Նաև կա մի վիրուս,որը կապված է նրանից,որ ամեն բան տեխնոլոգիաներից է բաղկացած:Մարդիկ կարծես ռոբոտներ են դառնում այդ տեխնովիրուսով հիվանդանալուց հետո:Այն շատ վտանգավոր է մարդկային կյանքերի համար և բուժելը գրեթե անհնար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s