Միաբջիջ կենդանիներ

Փետրվարի 3-7

  • Միաբջիջ կենդանիների ընդհանուր բնութագիրըՄիաբջիջ կենդանիներին անվանում են նաև պարզագույններ կամ նախակենդանիներ: Գոյություն ունի նախակենդանիների մոտ 70 հազար տեսակ, որոնք տարածված են գրեթե ամենուրեք՝ ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում:Նախակենդանիների մի մասը ազատ ապրող հետերոտրոֆներ են: Նախակենդանիների մեջ գոյություն ունեն միքսոտրոֆ սննդառության ձևին պատկանող տեսակներ: Դրանք հիմնականում սնվում են պատրաստի օրգանական նյութերով, սակայն ունեն նաև պլաստիդներ և ունակ են կատարել ֆոտոսինթեզ: Պարզագույնների մի ստվար մաս հանդիսանում են մակաբույծներ և բնակվում են բույսերի, կենդանիների և մարդու օրգանիզմում:Նախակենդանիներին անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Նրանք շատ փոքր են, ուստի մարդկությանը նրանց գոյությունը հայտնի դարձավ միայն մանրադիտակի հայտնագործումից հետո: Հոլանդացի Լևենհուկը առաջինն էր, որ հայտնաբերեց ոչ միայն բակտերիաներին, այլ 1680թ.-ին՝ նաև նախակենդանիներին:Նախակենդանիների մարմինը կազմված է մեկ բջջից. դա նրանց ամենաէական տարբերությունն է բազմաբջիջ կենդանիներից, որոնց մարմինը կազմված է տարբեր կառուցվածք ունեցող և բազմազան ֆունկցիաներ կատարող բազմաթիվ բջիջներից:Նախակենդանու մեկ բջջից կազմված մարմինը ինքնուրույն կյանք վարող օրգանիզմ է:Այդ օրգանիզմը, կյանքի կազմավորման բջջային մակարդակի վրա գտնվելով, միաժամանակ կատարում է շնչառության, սննդառության, բազմացման, նյութափոխանակության, շարժման, գրգռականության և այլ ֆունկցիաներ:Նախակենդանիների բջիջը պատված է թաղանթով, իսկ ներսում ցիտոպլազման է և մեկ կամ մի քանի կորիզներ: Որոշ նախակենդանիների ցիտոպլազմայից արտադրվում է մարմինը պատող ծածկույթ՝ խեցի, որը կատարում է պաշտպանական ֆունկցիա: Նրանց ցիտոպլազմայում գտնվում են օրգանոիդներ, որոնք կատարում են շարժողական, մարսողական, արտազատական գործառույթներ:
  • Կանաչ էվգլենա
    Կենսակերպը, կառուցվածքը ևշարժումը
    Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում ևկանգնած ջրով այլ ջրամբարներում: Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը`սուր: Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է,այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ: Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում:Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ`մտրակ: Մտրակը պտուտակաձև շարժելով` Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ: Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին: Գիտնականները ենթադրում են, որ 1,5 միլիարդ տարի առաջ ապրած հնադարյան մտրակավորներից առաջացել են նախակենդանիների ժամանակակից դասերը:Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն:Քլորոպլաստներում կա քլորոֆիլ:Էվգլենան սնվում է լույսի պայմաններում,ինչպես կանաչ բույսերը, իր մարմինըկառուցելով օրգանական նյութերից, որոնքառաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզիմիջոցով: Ցիտոպլազմայում կուտակվումեն օսլայի բաղադրությանը նմանպաշարային սննդանյութերի մանրհատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայիսոված ժամանակ: Եթե էվգլենային երկարժամանակ տեղավորենք մթության մեջ,նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնաանգույն: Դրա հետևանքով ֆոտոսինթեզըդադարում է, և էվգլենան սկսում էյուրացնել լուծված օրգանական նյութերը,որոնք առաջանում են մահացած տարբերօրգանիզմների քայքայման ժամանակ:

Оставить комментарий