Նախագիծ

Թիթեռներ

s1200.jpg

Մեզնից ո՞վ չի հիացել ծաղկից ծաղիկ թռչող թիթեռներով։ Հին դարերում թիթեռնիկին անվանել են թռչող ծաղիկ, քանի որ այն ծաղկի պես գեղեցիկ է եղել։ Թիթեռնիկի գույնզգույն թևերն անհրաժեշտ են, որպեսզի նա պաշտպանվի գիշատիչներից։ Թիթեռի վառ գույները նշանակում են, որ նա կամ թունավոր է կամ վատ համ ունի։ 
Երբ թիթեռն իր թևերն ամբողջությամբ բացում է, դրանց վրա կարելի է նկատել «աչքեր»։ Այդ աչքերը թշնամիներին խաբելու համար է, քանի որ այդ դեպքում թվում է, թե դիմացը ոչ թե թիթեռ է կանգնած, այլ փոքրիկ գազանիկ։
Թիթեռները լինում են ցերեկային և գիշերային։ Բոլոր ցերեկային թիթեռների բեղիկների ծայրերն ավելի հաստացած են, քան գիշերայիններինը։ Գրեթե բոլոր ցերեկային թիթեռներն իրենց թևերը հեշտությամբ ծալում են մարմնին ուղղահայաց։ Գիշերային թիթեռերը հանգստի ժամանակ սովորաբար թևերը բացած են պահում։ Ցերեկային թիթեռներն ունեն վառ երանգներ ու ծաղկից ծաղիկ են թռչում հանգիստ, առանց շտապելու։ Գիշերային թիթեռներն ավելի համեստ գույներ ունեն՝ մոխրագույն կամ շագանակագույն երանգների։ Այդ իսկ պատճառով ցերեկը դժվար է նկատել հանգստացող գիշերային թիթեռին։
Թիթեռների կյանքն հիմնականում թռիչքներվ։ Որոշ թիթեռներ կարող են նույնիսկ միջմայրցամաքային թռիչքներ կատարել  «Ծովակալ» տեսակի թիթեռները Եվրոպայից թռչում են դեպի Աֆրիկա՝ ձվադրելու համար։ Իսկ նրա սերունդներն արդեն հաջորդ տարի Աֆրիկայից թռչում են դեպի Եվրոպա։ Նման թռիչքը շատ էներգիա է պահանջում։ Իսկ այդ էներգիան թիթեռները ստանում են ծաղիկների նեկտարից, որոնք նրանք ծծում են խողովականման կնճիթներով։ Թիթեռները, թռչելով ծաղկից ծաղիկ, փոշոտում են ծաղիկները։ Նրանց մարմինների ու թաթերի վրա կպչում է մի ծաղկի փոշին և այդպիսով տեղափոխվում այլ ծաղկի վրա։
Գիշերային թիթեռներն ունեն այնպիսի օրգաններ, որոնք անտեսանելի ճառագայթները դարձնում են տեսանելի։ Դրանց շնորհիվ էլ թիթեռները մթության մեջ կարողանում են գտնել ծաղիկներ։
Ոչ բոլոր թիթեռներն են սնվում ծաղիկների նեկտարով կամ մրգերի հյութվ։ Որոշ թիթեռներ արնախում են։ Նրանց կոշտ կնճիթը կարող է խրվել մաշկի մեջ։ Նման թիթեռ-վամպիրներ ապրում են, օրինակ, Սիբիրում։
Որոշ արևադարձային երկրներում ապրող թիթեռներ սնվում են կենդանիների լորձային արտադրություններով։ Այդ թիթեռների պատճառով հիվանդությունները տարածվում են։
Շատ հետաքրքիր է թիթեռի զարգացման երևույթը։ Թիթեռի կողմից դրված ձվից դուրս են գալիս թրթուրներ, որոնք իրենց կյանքի ընթացքում անընդհատ ուտում ու մեծանում են։ Այնուհետև մեծացած թրթուրները վերածվում են հարսնյակի։
Մարդկության համար ամենաօգտակար թիթեռը թթի շերամն է, որն արտադրում է մետաքս։ Այս թիթեռների արուները նույնիսկ հետ են սովորել թռչելուն։ Մինչ հարսնյակ դառնալ, այս թիթեռի թրթուրները հարսնյակի պատյանը գործում են մետաքսյա ամուր թելից։

Զատիկներ

7dd04a624f05.jpg

Հայաստանում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում։

Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկարությունը՝ 1, 1-16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին՝ մուգ պուտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով)։ Գլուխը փոքր է, բեղիկները՝ կարճ, ունեն եռահոդ գուրզ։ Առաջնամեջքը լայնական է՝ հետևի կլորացած անկյուններով։ Վերնաթևերն ունեն խճողված խիտ կետավորում։ Ոտքերը կարճ են, թաթերը՝ քառահոդ, 2-րդ հոդը մեծ է և երկբլթակ, 3-րդը՝ փոքր և 2-րդի փորոքում թաքնված։

Թրթուրները նույնպես խայտաբղետ են, երկար ոտքերով։ Զատիկները կենդանիների մեծ մասի համար թունավոր են։ Տեսակների մեծ մասն օգտակար է (օրինակ՝ ստետորուսները), ոչնչացնում է վնասատու լվիճներին, տզերին։ Կան նաև վնասակար տեսակներ (օրինակ՝ առվույտի զատկաբզեզներ և որդան կարմիրով սնվող բզեզը)։ Որոշ զատկաբզեզներ օգտագործվում են որպես կենսաբանական պայքարի միջոց։

Զատիկը համարվում է հաջողության, բարության և ներողամտության խորհրդանիշ։ Զատիկ գտնելը համարվում է սպասվելիք հաջողութան նշան։ Օրինակ՝ Հոլանդիայում և Չեխիայում հավատում են, որ մարդու վրա նստած զատիկը նրան օժտում է հաջողութամբ, իսկ Ֆրանսիայում զատիկի պատկերով թալիսմանը համարվում է փորձանքից պաշտպանող իր։

Զատիկի շուրջ մի շարք առասպելներ են ստեղծվել։ Օրինակ՝ մեր նախնիները կարծում էին, որ զատիկը ապրում է երկնքում և իջնում է երկիր, որպեսզի մարդկանց փոխանցի աստծո կամքը։

Ժամանակակից հոգեբանական տեսություններում զատիկը կապվում է սիրո և գրավչության հետ։ Ասում են, որ զատիկի պատկերով թալիսմանը հաջողություն է բերում, և որքան շատ են սև կետիկները զատիկի մեջքին, այնքան թալիսմանը ավելի ուժգին ներգործություն է ունենում։

Оставьте комментарий