Երկկենցաղներ

Գոյություն ունեն տեսակ 2,5000 երկկենցաղների տեսակներ։ Երկկենցաղների դասը բաժանվում է անոտների, պոչավորների և անպոչների։ Պոչավորները ամենահին երկկենցաղներն են, ունեն երկարավուն մարմին, որն էլ վերջանում է պոչով։ Պոչավոր երկկենցաղների կարգին են պատկանում տրիտոնները և սալամանդրները։ Նրանք շնչում են մաշկով և թոքերով։ Կան, որ շնչում են միայն մաշկով։ Դա անթոք սալամանդրն է։ Սնվում են ղեցգետիններով, որդերով, փափկամարմիններով և միջատներով։Բծավոր սալամանդրների գունավորումը նախազգուշացնում է մաշկի թունավոր հատկությանմասին։Անպոչ երկկենցաղների կարգին են պատկանում գորտերը, դոդոշները, ծառագորտերը և այլն։Դոդոշները վարում են մթնշաղային և գիշերային կենսակերպ։ Մաշկը ծածկված է թմբիկներով և ունեն լավ զարգացած թոքեր։ Դոդոշի հետևի վերջույթները ավելի կարճ են, քան գորտինը։ Այդ պատճառով դոդոշներն ավելի վատ են ցատկում։ Մաշկում գտնվող նյութերը արտազատում են թունավոր նյութ, որն ունի պաշտպանական նշանակություն։ Դոդոշներն ապրում են ցամաքում, միայն բազմացման ժամանակ են տեղափոխվում ջուր։ Սնվում են կողինջներով, անձրևորդերով և միջատներով։ Թռչող միջատներ չեն կարողանում բռնեն։ Անոտ երկկենցաղները ունեն որդանման մարմին։ Այս կարգին է պատկանում որդուկը։ Երկկենցաղների մեծ մասը օգտակար կենդանիներ են, ոչնչացնում են գյուղատնտեսական վնասատու, հիվանդությունների հարուցիչներ փոխանցող միջատներին։ Շատ երկրներում գորտերի որոշ տեսակներ օգտագործում են գիտական փորձերի համար։Հայաստանում կան սովորական և փոքրասիական տրիտոններ, կանաչ դոդոշներ և սովորական ծառագորտեր։