Գրականության ցանկ, ընտրել մի ստեղծագործություն, կարող ես նաև ինքդ առաջարկել . ներկայացնել այդ ստեղծագործության ժամանակաշրջանը, ամենատպավորիչ հատվածները, եզրակացությունը:
Սպանություն գոլֆի դաշտում (անգլ.՝ The Murder on the Links), Ագաթա Քրիստիի դետեկտիվ 3-րդ վեպը՝ գրված 1923 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է ԱՄՆ-ում Dodd, Mead and Company հրատարակչության կողմից[1] և նույն թվականին էլ Բրիտանիայում The Bodley Head հրատարակչության կողմից[2]: Հայաստանում առաջին անգամ հրատարակվել է 1990 թվականին[3]: Վեպը Էրքյուլ Պուարոյի շարքից է՝ կապիտան Հասթինգսի մասնակցությամբ։
Մեջբերումներ:
| Ես ուրիշ գրառումներում արդեն նկարագրել եմ Էրքյուլ Պուարոյին: Անհավանական մարդ. հասակը 5 ոտնաչափ, 4 մատնաչափ, գլխարկը ձվանման է՝ փոքր-ինչ թեքված, աչքերը բարկության կամ հուզմունքի պահին կանաչավուն փայլ են ստանում, ունի զինվորականի խիստ բեղեր և սեփական արժանապատվության զգացում: Պուարոն շատ կոկիկ է, անթերի հագնված: Նա ունի ամեն տեսակ կարգապահության բնատուր ձգտում: Եթե որևէ մեկի մոտ տեսնի մի փոքր թերություն հագուստում, զարդարանքում, ապա նա կտանջվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ուղղել: Կարգապահությունն ու տրամաբանությունը նրա հիվանդություններն են:— Ագաթա Քրիստի, «Սպանություն գոլֆի դաշտում» |
| Մարդը մտածում է կարծրատիպերով, և կարևոր չէ՝ ապրու՞մ է նա օրենքի շրջանակներում, թե՞ խախտում է այն. նա գործում է իր բնավորությանը համապատասխան: Ինչքան էլ նա հանցանք կատարած լինի, դրանք երկու կաթիլի պես կնմանվեն իրար: Դասական օրինակը. մի անգլիացի սպանում է իր բոլոր կանանց՝ նրանց խեղդելով լոգարանում: Եթե ուրիշ բան մտածեր, գուցե հաջողվեր խուսափել պատժից: Բայց նրա վրա տարածվում է մարդկային հոգեբանության համընդհանուր օրենքներից մեկը. հանցագործը հավատացած է, որ ինչը որ մեկ անգամ ստացվել է, կստացվի և՛ երկրորդ, և՛ երրորդ անգամ: Արդյունքում մարդը տուժում է իր մտածողության մասնատումից:— Ագաթա Քրիստի, «Սպանություն գոլֆի դաշտում» |

Եզրակացությունս միանշանակ դրական է:Ինձ շատ է դուր եկել այս ստեղծագործությունը:Սիրում եմ դետեկտիվ գրքեր և ֆիլմեր:Ինձ շատ է դուր գալիս Էրքյուր Պուարոն:Իր տեսակով շատ հետաքրքիր և խելացի դետեկվի է:
| Հեղինակ | Ագաթա Քրիստի |
|---|---|
| Տեսակ | գրավոր աշխատություն |
| Ժանր | դետեկտիվ վեպ, քրեական վեպ, դետեկտիվ և դետեկտիվ գրականություն |
| Բնօրինակ լեզու | անգլերեն |
| Կերպար(ներ) | Էրքյուլ Պուարո |
| Ստեղծման տարեթիվ | 1923 |
| Նախորդ | Խորհրդավոր ախոյանը |
| Հաջորդ | Պուարոն վարում է հետաքննությունը |
| Երկիր | Միացյալ Թագավորություն |
| Հրատարակիչ | Bodley Head |
| Հրատարակման տարեթիվ | 1923 |