Ճամփորդություն դեպի Արատես
Նոյեմբերի 8-10 մենք ընկեր Նվարդի, ընկեր Ռոզայի, ընկեր Քրիստինեի եւ ընկեր Սմբատի հետ գնացել էինք Արատես։
Նոյեմբերի 8
Մենք առավոտյան հանդիպում ունեցանք տիար Բլեյանի հետ, իսկ հետո գնացինք երթուղաինի մոտ, տեղավորեցինք իրերը եւ տեղավորվեցինք։
Կար 18 տղա եւ 2 աղջիկ՝ ես եւ Նինան։ Ճանապարհը շատ ուրախ անցավ՝ մենք խաղացինք, երգեր լսեցինք նաեւմեն ունեինք կանգառներ։
4 ժամ հետո հասանք Արատես։
Մենք գնացինք տուն եւ սկսեցինք դասավորել իրերը, իսկ ուսուցիչները մեզ համար ընթրիք էին պատրաստում։ Ընթրիքից հետո գնացինք խարույկի մոտ եւ սկսեցինք խաղեր խաղալ։
Քանի, որ շատ էինք հոգնել եւ գնացինք քնելու։
Նոյեմբերի 9



Մենք արթնացանք եւ սկսեցինք պատրաստվել։ Հետո ես եւ Նինան գնացինք նկարվելու, իսկ այդ ժամանակ ուսուցիչները նախաճաշ էին պատրաստում։
Մինչ նախաճաշելը մենք մարմնամարզություն արեցինք ընկեր Ռոզայի հետ։
Երբ վերջացրեցինք, գնացինք օգնելու նախաճաշի նախապատրաստման գործում։
Նախաճաշելոց հետո գնացինք քանդված եկեղեցի, իսկ հետո իջանք Խաչանց ձոր. այնտեղ շատ գեղեցիկ էր։ Նկարվելուց, մասուր ու դեղաբույսեր հավաքելուց հետո մենք վերադարձանք։
Երբ վերադարձանք ընթրիքը արդեն պատրաստ էր։
Ընթրիքից հետո գնացինք խարույկի մոտ եւ սկսեցինք խաղալ։
Մենք մի քանի հոգով պլանավորել էինք, որ պետք է գնանք տղաների երեսին ատամի մածուկ քսենք։ Բայց քանի, որ տղաները չարթնացան, մենք չգնացինք։
Նոյեմբերի 10
Առաոտյան արթնացանք իրերը հավաքեցինք, նախաճաշեցինք եւ ճանապարհ ընկանք։ Ունեցանք մի քանի կանգառ։ Եվ վերջապես հասանք դպրոց։
Սա իմ առաջին ճամփորդությունն էր դեպի Արատես: Ինձ այնտեղ շատ դուր եկավ։