ֆիզիկա

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։

2.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Բիլիարդի գնդիկը փոխում է իր դիրքը սեղանի նկատմամբ, խնձորը փոխում է իր դիրքը ծառի նկատմամբ, մեքենայի շարժումը ծառերի նկատմամբ։

3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:

6.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծ է կոչվում այն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում:

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Մարմնի անցված ճանապարհը անվանում են մարմնի անցած հետագծի երկարությունը:

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագծի անցած հեռավորությունը կոչվում է ճանապարհ։

Оставьте комментарий