Ես ապրումեմ Հայաստանի հանրապետությունում: ՀՀ-ում ապրումեն ազգային փոքրամասնություններ: Ազգային փոքրամասնություններից են՝ Եզդիները, Հրեաները, Մոլոկանները և Ասորինները: Ես գիտեի, որ ՀՀ-ում ապրումեն ազգային փոքրամասնություններ:
Հայաստանը աշխարհին հայտնի է որպես մոնոէթնիկ երկիր, սակայն, Հայաստանում ևս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, ռուսներ և այլն: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ,մտածելակերպ և ամենակարևորը տարբեր կրոններ, բայց դա չի խանգարել նրանց տարիներ շարունակ ապրել կողք-կողքի:
Հրեաներ
Հրեաները Հայաստանում ապրում են անհիշելի ժամանակներից, սակայն որպես համայնք ձևավորվել են 1991թ-ին: Ըստ հրեաների՝ իսկական հրեան պետք է սիրի գիրքը, լինի հարուստ և հաճախ այցելի բժշկի: Հրեաները շատ են սիրում այցելել բժշկի, որովհետև նրանց միշտ թվում է, թե նրանք հիվանդ են:
Հրեաների տունը կարելի է ճանաչել հենց դռան մուտքից։ Յուրաքանչյուր հրեայի դռան աջ կամ ձախ անկյունում փակցված է մեզուզա, որի մեջ ձեռագիր փաթույթ է դրված: Այս ավանդույթը գալիս է դեռ Եգիպտոսից, երբ Աստված հրամայեց, որ հրեաները արյունով նշան անեն իրենց դռան վրա:
Հրեաներն ունեն նաև իրենց սուրբ հացը՝ մացան, որն ուտում են միայն զատիկի օրերին: Մացա բառը նշանակում է քամած, կամ զուրկ խոնավությունից: Իր տեսքով և համով այն հիշեցնում է նշխարհ, սակայն պատրաստվում է միայն ալյուրից և ջրից:
Հրեաները Նոր տարին տոնում են 2 օր, ըստ հրեական տոմարի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին, և այդ պահից էլ սկսվում է տարվա հաշվարկը: Նոր տարուն սեղանին միշտ դնում են մեղրով խնձոր, որպիսզի տարին քաղցր անցնի:
Եղեգիս գյուղում գտնվում Իսրայելի տարածքից դուրս հայտնաբերված հրեական ամենահին գերեզմանատներից մեկը:
Տեղեկությունը վերձրեցի՝ https://www.armgeo.am/ethnic_minorities_of_armenia/ կայքից: