Բնական ռեսուռսներ

1․ Վերլուծե՜լ հողային ռեսուրսների աշխարհագրությունը։

Հողային ռեսուրսները չափվում են իրենց զբաղեցրած մակերեսով: Դա աշխարհի հողային ֆոնդն է, որը կազմում է 13,1 մլրդ հա: Այն մոտավորապես հավասար է մեր մոլորակի ցամաքային մակերեսին (չհաշված սառցապատ տարածքները՝ Անտարկտիդան ու Գրենլանդիան, բևեռամերձ կղզիները և բարձր լեռների մերձգագաթային տարածությունները): Հողային ֆոնդը մեծամասամբ օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում: Օգտագործվող այդ հողերը հայտնի են գյուղատնտեսական նշանակության հողեր կամ գյուղատնտեսական հանդակներ անունով։

2․ Նշե՜լ հանքային ռեսուրսներով հարուստ շրջանները։

3․ Վերլուծե՜լ թե ջրային ռեսուրսները, ի՞նչ ազդեցություն են ունենում Երկրագնդի վրա։

Ջրային  ռեսուրսների կարևոր առանձնահատկությունն այն է, որ երկրագնդի վրա ջրի շրջապտույտի շնորհիվ ջրի քանակը մշտապես վերականգնվում է, այսինքն` ջուրը քանակապես չի սպառվում։ Բայց մարդն իր գործունեության ընթացքում փոխում է ջրի որակը. աղտոտում է գետերի, լճերի և ստորերկրյա ջուրը՝ դարձնելով օգտագործման համար ոչ պիտանի: Այլ կերպ ասած` տեղի է ունենում ջրային ռեսուրսների որակական սպառում։ 

4․ Ի՞նչ է կենսաբանական ռեսուրսը, և ի՞ նչ ֆունկցիա են իրականացնում Երկրագնդի վրա։

Կենսաբանական ռեսուրսներ: Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ տեղ
ունեն կենսաբանական ռեսուրսները: Դրանք բույսերը, կենդանիներն ու սնկերն են, որոնք
միասին կազմում են երկրագնդի կենսազանգվածը, ընդ որում միայն բույսերին բաժին է
ընկնում կենսազանգվածի 98%-ը:

5․ Ներկայացնե՜լ որևէ ռեսուրսի մասին լրացուցիչ նյութ։

Գյուղատնտեսական նշանակության հողեր են վարելահողերը, բազմամյա տնկարկները (այգիներ), որոնք միասին մշակովի հողերն են, արոտներն ու խոտհարքները։Գյուղատնտեսական նշանակության հողերի թե՛ ընդհանուր մակերեսը, և թե՛ կառուցվածքը անփոփոխ չեն: Մարդը մի կողմից ընդարձակում է դրանք` յուրացնելով ոչ գյուղատնտեսական հանդակները` հատելով անտառները, չորացնելով ճահիճները, ոռոգելով անապատները: Միայն XX դարում երկրագնդի վարելահողերի ընդհանուր տարածությունը գրեթե կրկնապատկվել է:
Մյուս կողմից մարդու ոչ խելամիտ գործունեության հետևանքով տեղի են ունենում գյուղատնտեսական հողերի քայքայում ու աղքատացում: Ուժեղանում է հողածածկույթի քայքայումը (հողերի էրոզիան), ջրովի ընդարձակ տարածություններն աղակալվում են, միլիոնավոր հեկտար պիտանի հողերի վրա կառուցապատում է ընթանում: Այս ամենի հետևանքով գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը կազմում է աշխարհի հողային ֆոնդի մոտ 30%-­ը:

Оставьте комментарий