Ես որպես բարերար

 Սահմանել  բարեգործություն, բարերար հասկացությունները:

Բարեգործությունը կազմակերպությունների և առանթին անհատների կողմից կարիքավոր մարդկանց օգնելն է առանց շահի: Հնում  այս գոծունեությունը  անվավել է՝ գթասրտություն, հովանավորություն կամ աջակցոթյուն:

Ներկայացնել 20-րդ , 21-րդ դարի հայ բարերարներին, ընտրել այդ երկու դարաշրջանների մեկական ներկայացուցիչ, համեմատել  նրանց գործունեությունը:

20-րդ դար

 Հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանի ծննդյան 170-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը Հայաստանի ազգային գրադարանին նվիրեց Առաքել Սարուխանի «Ալեքսանդր Մանթաշյանց: Մեծ վաճառականը եւ բարեգործը» գիրքը: Այն ներկայացնում է Ալ. Մանթաշյանի գործունեությունը’ որպես վաճառականի եւ բարեգործի: Գրքի առանձին բաժին նվիրված է Բաքվում հայերի գործունեությանը. ներկայացվում են Բաքվում գործող հայկական կազմակերպություններ եւ անհատ գործիչներ, Ալ. Մանթաշյանի կատարած բարեգործությունները հայ եկեղեցու, թատրոնի, ընդհանրապես հայկական մշակույթի եւ կրթության ոլորտում: Վերջում ներկայացված է Ալ.Մանթաշյանցի կտակը:

Ինչպես նշեց Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, Ալ. Մանթաշյանն իր ողջ հարստությունը կուտակել է տքնաջան աշխատանքի շնորհիվ եւ ծառայեցրել հայ ժողովրդին: Նրա հովանավորությամբ է հանճարեղ Կոմիտասը սովորել Բեռլինում: 

Նշենք, որ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը հրատարակել է գրքի 3000 օրինակ, որից շուրջ 2500-ը անվճար բաժանվելու է հանրապետության գրադարաններին, դպրոցներին, մշակութային կենտրոններին, ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով տարածվելու է նաեւ հայկական գաղթօջախներում:

1931թ. Ալ.Մանթաշյանցի մահվան 20-ամյակի կապակցությամբ տպագրված այս գիրքը գրված է հուշերի ձեւով, քանզի Ա. Սարուխանը անձամբ շփում է ունեցել Ալ.Մանթաշյանցի հետ

21-րդ դար; Շառլ Ազնավուր

Հիմնադրամ՝ «Ազնավուրը` Հայաստանին»
1988-ի երկրաշարժից անմիջապես հետո Ազնավուրը Փարիզում ստեղծեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, որի ներկայացուցչությունը 1993-ին բացեց նաև Հայաստանում: Ազնավուրը բազմիցս եկել է Հայաստան՝ անձամբ տեսնելու, թե ինչ կյանքով է ապրում աղետի գոտին, ինչպես է փորձում ոտքի կանգնել: Նա նվիրատվություններ է անում ու բարեգործական համերգներ կազմակերպում՝ հասույթը փոխանցելով երկրաշարժից տուժածներին:

Ներկայացնել փոքրիկ ստեղծագործական աշխատանք «Ես որպես բարերար»

                                               Ես որպես բարերար

Եթե ես լինեի բարերար՝բարեգործություն կանեի բոլոր ուսումնական հաստատությոններում: Ես բարեգործություն կանեի դպրոցներում,համալսարաններում: Քանի, որ ես ուզում եմ, որ ուսումնական հաստատությունները ամենինչով ապահովված լինեն: Դասարանները լինեն մաքուր, գեղեցիկ, հանգստի սենյակներ լինեն: Դպրոցները և համալսարանները ունենան մեծ գրադարան, որ աշակերտները և ուսանողները  կարողանաին գտնել այն գիրքը, որը ուզումեն,նաև այգի կլիներ, որ աշակերտները կարողաաին զբոսնել դասամիջոցներին կամ դասերից հետո: Լինեն համակարգիչներ, բարի և խելացի ուսուցիչներ և աշակերտներ:

Նաև կբարեկարգեի այգիները և խաղահապարակները քանի, որպեսզի երեխաները խաղան և զբոսնեն:

Оставьте комментарий