patmutyun

Մեսրոպ Մաշտոց՝ հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ։

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում։

Հայ գրերի ուսուցման շրջագայություններ

Տառերի գյուտից հետո Մաշտոցը իր օգնականների հետ շրջագայել է Հայաստանում, հավաքագրել աշակերտներ, հիմնել դպրոցներ, ինքը տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության ու գիտության կենտրոն և օրինակ հետագա դարերում նորերը հիմնելու։

Առաջին երեք շրջագայությունները Մաշտոցը կատարել է Արևելյան Հայաստանում, չորրորդը Արևմտյան Հայաստանում։ Այստեղ Անատոլիս կուսակալը, Մաշտոցին պատիվներով ընդունելուց հետո, նրա մտադրությունները հայտնել է Բյուզանդիայի Թեոդոս 2-րդ կայսրին։ Սա Մաշտոցին շնորհել է Ակումիտ պատվավոր տիտղոսը, սակայն զրկել գործունեության իրավունքից և Մաշտոցը օգնականների մի մասին թողնելով Փոքր Հայքի Մելիտենե քաղաքում, մնացածների հետ մեկնել է Կոստանդնուպոլիս, բանակցել կայսրի հետ, ստացել հայ երեխաներին մայրենի լեզվով կրթելու և հայ հոգևորականների դասեր հաստատելու կայսերագիր իրավունքը։ Վերադառնալով Արևմտյան Հայաստան՝ այստեղ նույնպես հիմնել է հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ։

Ըստ Կորյունի՝ Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։

Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ շրջագայության ժամանակ Մաշտոցն այցելել է Բուն Աղվանք, ամենաբազմամարդ ցեղի գարգարացիների լեզվի համար տեղացի Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել տառեր, հիմնել դպրոցներ, սկիզբ դնել թարգմանչաց գործին։

Մաշտոցի և նրա աշակերտների գործունեություն

431 թ. Մաշտոցի աշակերտներ Ղևոնդ Վանանդենցին, Կորյունը, Եզնիկ Կողբացին և Հովսեփ Պաղնացին Կոստանդնուպոլսից բերել են Աստվածաշնչի Յոթանասնից կոչվող հունարեն կանոնները և այլ գրականություն։ Սկիզբ է առել Աստվածաշնչի նախնական շտապ կոչվող թարգմանության համեմատական խմբագրումը, չեղած հատվածների թարգմանումը, որով ստեղծվել է Աստվածաշնչի հայտնի Սահակ-Մեսրոպյան հայերեն թարգմանական բնագիրը։ Շարունակելով թարգմանական և խմբագրական աշխատանքը՝ Մաշտոցը և Սահակ Պարթևը կազմել են հայ եկեղեցու Պատարագամատույցի, Ծիսարանի, ժամագրքի նախնական տարբերակները։ Մաշտոցը գրել է քարոզներ, ճառեր, ուղերձներ, կազմել է հունական երկերի մի ժողովածու, որը հետո ինքը թարգմանել է հայերեն, ըստ որոշ տվյալների խմբագրել է Գրիգոր Լուսավորչի «Հաճախապատում» քարոզների ժողովածուն։

Մաշտոցը եղել է ժամանակի խոշոր հայ բանաստեղծը։ Ըստ տեղեկությունների, ճգնակյաց կյանքի տարիներից սկսած նա հոգևոր բանաստեղծություններ է հորինել։ Տառերի գյուտից հետո, երբ շատացան եկեղեցու ծեսերը, երգեցողությունը հայացնելու խնդիրը, Մաշտոցի ստեղծած երգերը որդեգրվեցին եկեղեցու կողմից, իսկ հետայգայում մտան Շարակնոցի մեջ։ Ըստ բազում վկայությունների շարակնոցներում կա շուրջ 130 բանաստեղծություն, այդ թվում Հարց. Տէր երկնից, Ողորմեա շարքերից։ Դրանք մեսրոպյան տառերով գրված բանաստեղծություններ են։ Մաշտոցի բանաստեղծությունները խորապես քնարական են, կրում են հեղինակի խոր ներշնչանքի կնիքը։  

Մաշտոցը Սահակ Պարթևի հետ, հիմնադրել է հայ մասնագիտական երաժշտությունը նրանք կարգավորել են հայոց բանավոր ժողովրդական ու հոգևոր ձայնեղանակները և օգտագործել եկեղեցական երաժշտության մեջ հայ մասնագիտական երաժշտության ելևէջումը՝ պայմանավորելով հայոց լեզվի հնչերանգով։ Մաշտոցը եղել է նաև հայ երգի առաջին դպրոցական ուսուցիչը։

Մաշտոցը հայերենի առաջին ուսուցիչը լինելով նաև հայ մանկավարժության առաջամարտիկն է։ Նա մշակել է հայոց լեզվի, հայ երաժշտության և հայկական նորաստեղծ դպրոցներում ուսուցանվող մյուս առարկաների դասավանդման սկզբունքները, որոշել է հայկական դպրոցի լեզվական հիմունքը դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի, որպես միակ մայրենի լեզվի, ուսուցմամբ, հանրակրթական առարկաները դասավանդել հայերեն, օտար լեզուները հայոց լեզվի հիման վրա։ Մաշտոցական այս հիմունքը հետագա դարերում ավանդական դարձավ հայկական դպրոցների համար թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս։

Մաշտոցի մանկավարժական հայացքների կարևոր մի կողմն է դպրոցում դասավանդումը աշակերտներին լիովին հասկանալի լեզվով կատարելը։ Հայաստանի դպրոցներում հունարեն և ասորերեն դասավանդումը ամբողջությամբ հայերենով փոխարինելը, հիմնական նպատակից բացի նաև մանկավարժական խորհուրդ է ունեցել։

Անահիտ Շիրակացի 7-րդ դարի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ ուսուցումների ուսումնասիրությունը Հայաստանում։

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում։Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության։ Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ։ Ապա նա վերադառնում է Հայաստան և փորձում ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր։

Հովհաննես Օձնեցի, ծննդյան ճիշտ թվականն անհայտ է, գ. Օձուն – 728, գյուղ Արդվի, թաղված է եկեղեցու բակում, Ամենայն հայոց կաթողիկոս 717 թվականից առ 728 թ., աստվածաբան, իմաստասեր, Հայ առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքին։ Կաթողիկոսական գահին Հովհաննես Գ Օձնեցուն նախորդել է Եղիա Ա Արճիշեցին, հաջորդել՝ Դավիթ Ա Արամոնեցին։ Հովհաննես Գ Օձնեցին եղել է Տաշիրի Օձուն գյուղից:

Հովհաննես Գ Օձնեցուց մեզ են հասել աստվածաբան-դավանական, ծիսապաշտամունքային բնույթի երկեր, ճառեր, շարականներ։ Ամենահայտնի գործերն են «Ատենաբանութիւն»-ը, «Ճառ ընդդէմ պաւղիկեանց»-ը և «Ճառ ընդ-դէմ երեւութականաց»-ը։ «Ատենաբանության» նպատակը մինչ այդ Հայ եկեղեցու ժամերգության մեջ առկա խառնաշփոթը վերացնելն ու այն միօրինակության բերելն էր։«Ընդդէմ պաւղիկեանց» ճառը գրվել է Հայաստանում այդ շրջանում տարածում ստացած պավլիկյան աղանդի դեմ, իսկ «Ճառ ընդդէմ երեւութականաց»-ը՝ երևութականների աղանդի դեմ։Հովհաննես Գ Օձնեցին հեղինակել է «Յաղագս կարգաց եկեղեցւոյ», «Հատուածք բանից ի Հաւաքմանց յաղագսկարգաց եկեղեցւոյ», «Վասն մեծի աւուր միաշաբթին», «Սակս գիշերային ժամու» և այլ երկեր, ճառեր, թղթեր։ Իր գրվածնքերում դրսևորում է աստվածաբանական փայլուն գիտելիքներ, խոր վերլուծություններ կատարելու կարողություն։Մեզ հասած Հովհաննես Գ Օձնեցու հեղինակած շարականներին, Ստեփանոս Նախավկայի կանոնը, Պետրոս և Պողոս առաքյալների կանոնը 6 շարական. Օրհնություն՝ «Ցնծայ այսօր եկեղեցի», Հարց՝ «Որ խոստացար տալ», Ողորմեա՝ «Ամոլք հաւատոյ», Տեր երկնից՝ «Երանելի սուրբ առաքեալքն», ստեղի Մանկունք՝ «Որ արփիահրաշ», ստեղի Համբարձի՝ «Որ անպարագիրն է, Որոտման որդիների կանոնը հատուկ է աստվածաբանական և դավանաբանական խորություն, դրանք գրված են գեղեցիկ լեզվով։Հայ եկեղեցին Հովհաննես Գ Օձնեցու հիշատակը տոնում է Մեծ պահքի չորրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s