Արթուր Արքա։մեծ Բրիտանիա

Արթուր արքա (անգլ.՝ Arthur), բրիտների առասպելական առաջնորդ։ Ըստ ավանդության ապրել է 56-րդ դարերում, ջախջախել է Բրիտանիա ներխուժած գերմանացի սաքսոնական ցեղերին։ Բրիտանական էպոսի («Արթուրիանա») և բազմաթիվ ասպետական վեպերի կենտրոնական հերոսը։ Առայժմ պատմաբաններին չի հաջողվել գտնել Արթուրի իրական գոյության ապացույցներ, սակայն շատ ուսումնասիրողներ չեն բացառում, որ կերպարի պատմական նախատիպը գոյություն է ունեցել։

Լեգենդի համաձայն Արթուրը իր պալատում՝ Կամելոտում հավաքեց Կլոր սեղանի հմայիչ ու ազնիվ ասպետներին։ Արթուրի և նրա ասպետների քաջագործությունների մասին բազմաթիվ լեգենդներ և ասպետական վեպեր կան, որոնք հիմնականում վերաբերում են Սուրբ Գրաալի փնտրտուքներին և գեղեցիկ կանանց փրկությանը։ Արթուր արքայի և նրա ասպետների մասին էպոսը հիմնականում ծառայել է գրական ստեղծագործությունների, կերպարվեստի, կինոյի և արվեստի այլ ձևերի համար։

Հետագայում նրա մասին նկարվեց ֆիլմ և մուլտֆիլմ:

Մուլտֆիլմի մասին ՝

Թուրը քարի մեջ (անգլ.՝ The Sword in the Stone), Ֆենտեզի ժանրի մուլտֆիլմ։ Տերենս Հենբերի Ուայթի գրքի էկրանավորումն է, որի սցենարը վերափոխել է Բիլլ Փիթը։ ԱՄՆ-ում մուլտֆիլմը դրամարկղներում հավաքել է շուրջ 12 միլիոն դոլար։

Մուլտֆիլմի հիմքում ընկած է Արթուր արքայի մասին լեգենդը։ Ավելի ճիշտ մեզ ցուցադրում են, թե ով է եղել Արթուրը նախքան արքա դառնալը. հասարակ դրանիկ և հավաքարար, ընդհանուր առմամբ մանր գործերով զբաղվող տղա։ Երկրորդ ոչ պակաս հերոսը հրաշագործ Մեռլինն է՝ արքայի հավատարիմ խորհրդատուն։ Այստեղ նա կոմիկական կերպար է, անճոռնի իմաստուն։ Մեռլինի գլխավոր առանձնահատկություններից է այն, որ նա գիտի ոչ թե շատ, այլ ամեն ինչ, թե ինչ է եղել և ինչ է լինելու։ Օրինակ. երբ կանխագուշակում է, թե Մլակը (Արթուրին հենց այդպես են կոչում շրջապատում) պետք ուղիղ իմաստով ընկնի ներքև, ընկնելու տեղում Մեռլինը բազկաթոռ է տեղադրում։

Ֆիլմի վերջում ասպետական մրցախաղի ժամանակ Մլակին հանձնարարում են, որ վազի և բերի տանը մոռացած սուրը։ Սակայն այդժամ նա տեսնում է տարօրինակ մի սուր՝ մխրճված քարի մեջ, և որոշում է հենց դա տանել տանը մոռացածի փոխարեն։ Իսկ լեգենդը փաստում էր այն մասին, որ ով հանի թուրը քարից, կդառնա արքա։ Հենց այստեղ էլ բացում են Արթուրի իրական անունը և դերը, սակայն նա պատրաստ չէր այդքան կարևոր գործին և օգնություն է խնդրում Մեռլինից չլքել իրեն։ Վերջինս թռչում-գնում է՝ խոստանալով վերադառնալ և չլքել արքային։

Ֆիլմի մասին ՝

Սյուժեի հիմքում միջնադարյան հետնախորշերից պատանի Արթուրի պատմությունն է, ում վիճակված է գտնել լեգենդար Էքսկալիբուր սուրը եւ պատերազմ հայտարարել ուզուրպատորին:
Միանգամից արժե նշել, որ ֆիլմի ռեժիսորը Գայ Ռիչին է, դա նշանակում է՝ խառը քրոնոլոգիայով ֆլեշբեկ, հատվածային մոնտաժ, բացառիկ երկխոսություններ, բրիտանական հումոր, որակյալ երաժշտական ձեւավորում եւ բռնություն:

Ֆիլմը, սակայն, Արթուր թագավորի մասին միջնադարյան պատումների ու լեգենդների էկրանավորումը չէ, ուստի անիմաստ կլինի նրանից պատմական քրոնիկա ակնկալելը:
Հենց սկզբում հանդիսատեսը ակնատես է լինում պաթոսի, «Գահերի խաղից» հսկայական փղերի եւ էթնիկ բուրգերի, մարտերի տեսարանների: Բայց դա միայն առաջին տպավորությունն է, եւ այն հետո չի արդարանում: Միանգամայն հնարավոր է, որ ռեժիսորն այդպիսով որոշել է շարքային հանդիսատեսին կերակրել՝ ցուցադրելով վիզուալ հատուկ էֆեկտների մասշտաբը: Բայց այդ ամենը արագ փոխվում ու միախառնվում է: Էկրանին են հայտնվում հասարակաց տներ, կասկածելի մեքենայություններ, բանդիտային հաշվեհարդարներ եւ այլն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s